Երևանում կկառուցվի Ինովացիայի և տեխնոլոգիաների առաջին տարածաշրջանային պարկը: Այն կդառնա ապագայի աշխատավայր ավելի քան 6000 առաջատար մասնագետների համար, որոնք կնպաստեն տեղեկատվական տեխնոլոգիաները տնտեսության առաջատար ճյուղերում ամբողջապես ինտեգրելու ու նորարարական լուծումներ առաջարկելու գործընթացին, այդ թվում նաև ինժեներական, ֆինանսական, բանկային, առողջապահական, ապահովագրական, ռազմական, գյուղատնտեսական, հանքաարդյունաբերական, մեդիա և հեռահաղորդակցության ոլորտներում։
Ինովացիայի և տեխնոլոգիաների պարկը կտարբերվի իր տեսակով ու մասշտաբով։ Ներկայումս աշխարհում բազմաթիվ են փոքր ու միջին պարկեր բացառապես ՏՏ կամ ինժեներական ուղղությամբ։ Երևանում կառուցվող պարկը ԱՊՀ և Արևելյան Եվրոպայի երկրների շրջանում կառուցվող առաջին բազմաճյուղ պարկը կլինի ՏՏ-ին զուգահեռ ներկայացված ոլորտների և ընկերությունների աշխարհագրության տեսանկյունից։

Պարկը հավակնում է դառնալ այն հավաքատեղին, որտեղ ՏՏ-ն հանդիպելով տնտեսության առանցքային ուղղությունների հետ, կսահմանի հաջորդ սերնդի սպառման ապրանքների և ծառայությունների ինովացիան՝ դառնալով Հայաստանի ու հայկական նորարարական մտքի այցեքարտը աշխարհում։

ՄԱՄԼՈ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ


















































