Սպիտակուցներով հարուստ այս աղցանը կարող է զարդարել ինչպես ձեր տոնական սեղանը, այնպես էլ դառնալ ամենօրյա ճաշացանկի մի մաս:
Անհրաժեշտ մթերքները
Կարմիր լոբի- 1 բաժակ
Սպիտակ լոբի- 1 բաժակ
Պահածոյացված թյունոս- 1 տուփ
Կարմիր սոխ- 0,5-1 գլուխ
Կանաչ սոխ- մի քանի ճյուղ
Թարմ կանաչիներ (մաղադանոս, համեմ, սամիթ) – մի քանի ճյուղ
Մարինացված վարունգ- 6-7 հատիկ
Սեւ եւ կարմիր աղացած պղպեղ-ըստ ճաշակի
Կապար (каперсы)-1 ճաշի գդալ (պարտադիր չէ)
Պատրաստման եղանակը
Կարող եք վերցնել ինչպես չոր կարմիր եւ սպիտակ լոբի եւ եփել ինքներդ, այնպես էլ, ավելի արագ պատրաստելու համար՝ կարող եք վերցնել 1 տուփ պահածոյացված կարմիր լոբի եւ 1 տուփ պահածոյացված սպիտակ լոբի:


Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ


















































