Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։
Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ նախագահ Էրդողանը զանգահարել և ցավակցել է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։
Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում վախճանվել է Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Թուրքիայի Հայկական հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի տեղեկացմամբ՝ պատրիարքը մահացել է մարտի 8-ին։


















































                        
                                
                                
                                
                                