Լրահոս
Օրվա լրահոսը

Էրդողանը ցավակցել է Պոլսո հայոց պատրիարքի մահվան կապակցությամբ

Մարտ 08,2019 17:58 Share

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցավակցություն է հայտնել Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան կապակցությամբ։

Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունը տեղեկացրել է, որ նախագահ Էրդողանը զանգահարել և ցավակցել է պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին։

Ստամբուլի Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցում վախճանվել է Պոլսի հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Թուրքիայի Հայկական հիմնադրամների միության և Սուրբ Փրկիչ հայկական հիվանդանոցի հիմնադրամի նախագահ Պետրոս Շիրինօղլուի տեղեկացմամբ՝ պատրիարքը մահացել է մարտի 8-ին։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել