Լրահոս
Օրվա լրահոսը

Բիզնեսը կանխատեսելիություն է սիրում

Մարտ 30,2019 10:00

Մարդկանց կյանքում կանխատեսելիությունը շատ կարեւոր գործոն է: Օրինակ, երբ իմ բարեկամ Գագիկ Սուրենյանն ասում է, որ մոտակա հինգ օրերի ընթացքում անձրեւ է գալու, ես այդ ոչ այնքան ուրախ հեռանկարին պատրաստվում եմ ե՛ւ ֆիզիկապես (համապատասխան հագուստ եմ նախատեսում), ե՛ւ հոգեբանորեն (չեմ տրնտջում, չեմ սպասում, որ երկու ժամից կամ մեկ օրից արեւ է շողալու):

Եվ հակառակը՝ ասենք, երբ 90-ականների առաջին կեսի ընթացքում լույսերն անջատում էին, բացարձակապես պարզ չէր, թե երբ են նորից տալու՝ դա կարող էր տեւել մեկ ժամ կամ, ենթադրենք, ութ ժամ, ու մարդիկ, հատկապես տանտիկիններն անընդհատ լարվածություն մեջ էին, թե երբ են էլեկտրականություն ունենալու, որ արագ-արագ հասցնեն իրենց գործերը: Ի դեպ, եթե լույսերը տալիս էին ցերեկը, դրա մասին կարելի էր իմանալ բակի երեխաների միահամուռ «ուռա՜» բացականչությունից:

Սրանք պարզ կենցաղային օրինակներ են, որոնք ներկայացնում են մեզնից յուրաքանչյուրի կենսափորձը: Բայց կանխատեսելիության գործոնն ավելի կարեւոր է տնտեսության մեջ, բիզնեսում: Գործարարը պետք է պլանավորի իր գործունեությունը գոնե մեկ տարվա կտրվածքով՝ որքան ծախսեր է անելու, որքան օգուտներ է ակնկալում, եւ դա վերաբերվում է թե՛ մեծահարուստ օլիգարխին, եւ թե՛ սովորական կրպակատիրոջը:

Ծրագիր կազմել հնարավոր չէ, մասնավորապես, հարկային օրենսգրքի մշտական փոփոխությունների պայմաններում, կամ երբ խոստացվում է ինչ-որ փոփոխություն, բայց չի իրականացվում, ձգձգվում է: Նույն միկրոբիզնեսին (պայմանակարեն ասած, կրպակատիրոջը), եթե որոշվել է հարկերից ազատել, ապա դրա մասին որոշումը պետք էր ընդունել հունվարի սկզբին, ոչ թե անորոշություն մեջ պահել առնվազն մինչեւ մարտի վերջը, եւ հիմա կրպակատերը վստահ չէ՝ արդյո՞ք վերջապես ընդունվող որոշումը հետադարձ ուժ կունենա, թե ոչ:

Այս գործարարի անորոշ վիճակը մի քիչ նման է 90-ականներին «լույսի միացմանը» սպասելուն: Նույնքան վնասակար են տատանումները, «քայլ առաջ-քայլ հետը»՝ կբարձրանան փաստաբանական եւ խորհրդատվական գրասենյակների հարկերը-չեն բարձրանա, կավելացվի գազավորված քաղցր խմիչքների ակցիազային հարկը – չի ավելացվի: Դա նույնպես անվստահություն է առաջացնում՝ մյուս ոլորտների գործարարները վստահ չեն՝ վաղը նմանատիպ փոփոխություններն կձեռնարկվե՞ն իրենց մասով, թե ոչ:
Էլ չեմ ասում հեղափոխականության եւ պոպուլիզմի դրսեւորումների մասին, որոնք նույնպես կարող են անորոշություն ստեղծել:

Օրինակ, Կարապի լճի շուրջ գտնվող սրճարանների տերերը կարող են կասկածել՝ արյդոք պե՞տք է ներդրումներ անել իրենց բիզնեսի մեջ, թե վաղը կամ մի քանի ամիս հետո կհայտարարվի, որ նրանք այդ սրճարանները սարքել են ժողովրդից թալանած թողերով, դրանք ապօրինի շինություններ են եւ ենթակա են քանդման:

Իսկ եթե սրճարան չէ, այլ ավելի խոշոր բիզնե՞ս:

 

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (11)

Պատասխանել

  1. Լավատես says:

    Այսօրվա պայմաններում կանխատեսելի է միայն մի բան՝ եթե հայ պետությունը շատ զգալի զիջի իր սպառազինությամբ հնարավոր թշնամիների սպառազինությանը, ապա միանշանակ պատերազմական գործողություններ կսկսվեն այդ հնարավոր թշնամիների կողմից, իսկ նման պայմաններում քաղաքացիական արտադրությունը իմաստ չունի, դրա համար էլ առաջին հերթին պետք է ուժեղացնել ռազմարդյունաբերությունը եւ ամեն քաղաքացիականը դնել պատերազմին նախապատրաստվելու տրամաբանության մեջ: Խորհրդային Միությունը լիքը գործարաններ էր կառուցել պատերազմից առաջ երկրի թիկունքում եւ մեծ քաղաքներից շուտափույթ սարքավորումները պատերազմի ժամանակ ուղարկում դեպի այդ պատրաստի գործարանները եւ շատ արագ վերականգնում ռազմական ինքնաթիռների ու այլ ռազմական միջոցների արտադրությունը: Մենք ժամանակակից սպառազինության պայմաններում թիկունք որպես այդպիսին չունենք, դրա համար պետք է գործենք այլընտրանքային ճանապարհով՝ ցանցային արտադրություն ստեղծենք, երբ ամեն մի արտադրամաս չգիտի թե ինչի համար է կիրառվում իր ապրանքը: Դրա համար ռազմարդյունաբերությունը պետք է բարձրացվի հայ վերպետական նախարարության մակարդակի, որտեղ օրինական ճանապարհով տարբեր երկրներից պետք է հավաքվի նոր սպառազինության տեսակներ եւ այդ արտադրամասերը պետք է արտադրեն սովորական քաղաքացիական արտադրանք, որոնք միայն հավաքվելուց հետո են դառնում զենք: Հնարավոր են այլ տարբերակներ, ասենք՝ մեր տեսական գաղափարների դիմաց այլ երկրներից էժան ստանալ այդ գաղափարներով ստեղծված զենք: Ինչքան ուժեղ ռազմարդյունաբերություն ունենանք, այնքան քիչ կլինի հնարավոր թշնամու կողմից պատերազմելու ցանկությունը եւ բարձր` մեր կողմից պատերազմելու ցանկությունը եւ քանի որ մենք քաղաքակիրթ ենք, մեր պատերազմները թշնամի ժողովուրդներին միայն կազատեն իրենց ապազգային կառավարություններից, որոնք եւ մեզ են թղնամի եւ հենց իրենց ժողովուրդներին:

  2. Ruben says:

    Նիկոլ Փաշինյանը Հայաստանի Հանրապետությունում առավելագույն գրագետ քաղաքացին է: Նա ավարտել է Երեւանի պետական համալսարանը եւ ավելի մեծ բանասեր (բան սիրող) է քան Սերժ Սարգսյանը:
    Նա ամենակրթված քաղաքական գործիչն է հանրապետության մեջ եւ միայն նա գիտի, թե ինչպես Սերոժի շախմատային սեղանի վրա կարող է զինվորիկին դառձնել թագավոր:
    Նա ամենամեծ հայրենասերն է Հանրապետությունում: Նա երեւանցի ուսանողների (Ֆիդայինների) նման «հիմար» չէր, որ մնար իր ծննդավայրում ու պաշտպաներ սահմանամերձ տարածքը: Նա Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ Վազգեն Սարգսյանի նման հող տվող չէ, որ Արծվաշենի եւ Շահումյանի նման Արցախը տա թուրքերին: Նա ԵԱՀԿ տարավ Արցախի ղեկավարներին: Փաշինյանը հանրապետության դիվանագետների շրջանում առավելագույն ճկուն դիվանագետն է: Միայն նա գիտի, թե ինչպես «Էշը ցեխից հանի» եւ բոլորին մատի վրա Ֆռռացնի:
    Փաշինյանը հանրապետության ամենահանճարեղ եւ միակ տնտեսագետն է: Նրան հավասարը չկա: Նրա հանրապետությունը հարյուր օրվա ընթացքում գերազանցեց
    փոքրիկ Հարավային Կորեային արդյունաբերությանը, նրա կենտրոնական վաշխառուական բանկը ինը ամիսների ընթացքում իր տակը ծալեց եւ դրեց Ռոտշիլդների բանկային համակարգը:
    Փաշինյանը հանրապետության ամենաարդյունավետ ռազմական ղեկավարն է: Նա իր որդուն ուղարկեց բանակ կարտոֆիլ մաքրելու ու թուրքական բանակը սկսեց դողալ սովից ու վախից:
    Փաշինյանը «ԵվրԱզԷս»-ի ամենապրոֆեսիոնալ հետախույզն է: Պուտինը իր երիտասարդությանը ուղարկում Իջեւանի Փաշա-հետախուզական բարձրագույն դպրոցում վերապատրաստման: Մոսադը լաց է լինում:
    Փաշինյանից առավել հմուտ գյուղատնտես, հանքարդյունաբերող, ֆիզիկոս, մաթեմատիկոս, օդաչու, մարզիկ, մարզիչ, հովիվ, անասնաբույժ, էլեկտրիկ, էկոլոգ ու օնկոլոգ աշխարհը չի տեսել:
    «— Էխ-է՜խ, մուժի՛կ…
    Քեզ հարկավոր էր — մի զույգ կոշիկ,…»

  3. Հ.Շ. says:

    Բիզնեսը կանխատեսելիութիւն, եւ նաեւ կայունութիւն, տրամաբանութիւն կ’ուզէ («սիրելը», ինչպէս որեւէ զգացում, որեւէ կապ չունի բիզնեսի հետ, նոյնիսկ վնասական են իսկական եւ լուրջ, արդիւնաւէտ բեզնեսին) :
     
    Նոր իշխանութիւնը, իր անթիւ այլ, էականօրէն սխալ հաշիւներուն մէջ, կարծեց թէ՝
     ա.  Արեւմուտքը մեծ գումարներով առեւտրական ներդրումներ պիտի կատարէ Հայաստանի մէջ, որպէս վարձատրութիւն՝ Յեղափոխութեան առասպելական իրագործումներուն;
     բ.  Դասական Սփիւռքի ախպարները, իրենց իւրայատուկ՝ ախմախ ազգասիրութեամբ, կուրօրէն դրամական ներդրումներ պիտի կատարեն – ինչպէս որ ըրին, մինչեւ հիմա – ;
     
    Այս կացութիւնը ցաւալի չէ այլեւս, այլ ծիծաղելի – պայմանաւ որ միայն պատերազմ տեղի չունենայ – :

    Փաշինյանը, իր շրջապատն ու իրենց որոշ տիպի հետեւորդները յաջողեցան վերոնշեալ արտասահմանեան հին հայերը ազատագրել, փրկել, բուժելով Հայաստանի նկատմմաբ անոնց ինքնաքանդիչ «հայրենասիրութիւնը»: Մերսի:

    ( «Անիծեալ Ամիսը»՝
    https://haytougchamlian.blog/անիծեալ-ամիսը/ )

    • Ruben says:

      Ապրիլին՝ 1990 թ., 1991 թ., 1992 թ., 1993 թ., Ռազմի դաշտում, ես նույնպես կորցրեցի բազմաթիվ մարտական ընկերների:
      «Անիծեալ ամիս, անկասկած, 1915-էն ի վեր, հայերուն համար:»

      • Հ.Շ. says:

        այո Ռուբեն, վկայութիւնս վերաբերում է մի օրինակի միայն, նոյնանման մեր բազմահազար նուիրեալներուն մէջ… իր ընդմէջէն, կը ջանամ բոլորը յիշատակել…

        ահա զեկոյցիս ֆրանսերէն տարբերակը, Արմենյուզի վրայ՝
        http://www.armenews.com/spip.php?page=article&id_article=10823

        . նաեւ պիտի սփռուին Radio Arménie-ի վրայ/ Ֆրանսա եւ Համացանց
        (ես Գանատա կը բնակիմ)

        Աստուած զոհուած ընկերներուդ հոգիները Լոյսերու մէջ պահէ

  4. henri says:

    Օրը նոր – Պաշտօնափոխութիւնները նոր …
    Մարդ բան չի հասկանում – Մինչեւ երբ պիտի շարունակուի այս ՛՛ խեղկատակութիւնը ՛՛ – ?

  5. Իրատես says:

    Հիվանդի բուժման նամար՝ ցանկացած վիրահատական միջամտություն,ցավալի է լինելու,բա ի°նչ էիք ոզում թողնեն, կամ,որ տրտնջում էք,որ ինչ ըլնի….

  6. Իրատես says:

    Առողջացման համար ,նաեվ՝ ցավերին պետք է դիմանալ,իսկ հաբերն էլ՝միշտ դառն էն լինում,այնպես որ…

    • Հ.Շ. says:

      եթէ, իմ նմանները, համարէին որ դարմանը եւ դեղերը փրկարար ազդեցութիւն պիտի ունենան, պապամ, ինչո՞ւ պիտի այսպէս արտայայտուէինք ?!!?

      պարզ է թէ, իմ պարագայիս ոեւէ մէկու կարծիքով, այս տեսակի դարմանն ու դեղը, ոչ միայն պիտի չբուժեն, այլ պիտի վատթարացնեն հիւանդութիւնը… գիտէք չէ՞, որ կ’ասեն՝ կայ դեղ, որ աւելի վնասակար է քան թէ հիւանդութիւնը…

      իսկ թէ ի՞նչ էինք անելու, փոխանակ այս վիճակը գոյացնելո՞ւ… շատ տեղին հարցադրանք է

      շարունակելու էինք ընել այն, ինչ որ… Դուք հիմա ասում էք՝ դիմանալ

      կատարուածը անհամբերութեան արդիւնքն է միայն – անհամբերութիւն մը, զորս որոշ ուժեր դիտումնաւոր կերպով սաստկացուցին, նաեւ… –

      բարեփոխումները անհրաժեշտ էին, անշուշտ, սակայն պէտք է որ տեղի ունենային աւելի դանդաղ ընթացքով, հանգրուանային կերպով

      ա՛յս էր նոյնիսկ իր, Փաշինյանի նախնական մօտեցումը !!

      երբ որ սկսաւ իր քայլարշաւը, նպատակը միայն այն էր, որ Սերժ Սարգիսյանը Վարչապետ չկարգուի. եւ ոեւէ ողջամիտ հայ համաձայն էր ասոր.

      մէյ որ հասաւ այդ նպատակին – որ աներեւակայելի կը թուէր -, տարաւ այդ բացառիկ յաղթանակը, Պարոնը պիտի բարեհաճէր վերադառնալ ԱԺ, այնուհետեւ քաղաքական լուրջ ուժի տիրացած, եւ այդտեղ շարունակէր իր իսկ յայտնած ծրագիրը՝ քառորդ դար ետք, վերջապէս առաջին իսկական Ընդդիմութեան մը կառուցումը Հայաստանի մէջ. Եւ այդ, իր կողմէ շատ աւելի մեծ իրագործում կը լինէր, ի շահ երկրին եւ պետութեան, քան թէ այժմու քաոսային վիճակը

      նախկին իշխանութիւնն ալ, ժողովրդային հարկադրանքի տակ Սարգիսյանի հրաժարականէն դաս առնելով, եւ իր դիմաց ունենալով քաղաքականօրէն շատ զօրացած Ընդդիմութիւն մը, պիտի ստիպուէր նոր թափով եւ յաւելեալ լրջութեամբ շարունակել բարեկարգումները…

      ահա, այդ բուժումն է որ դժուար պիտի ըլլար, աւելի ժամանակ պիտի առներ, բայց գոնէ լուրջ շանս մը կու տար դարմանելու հիւանդը

      ան որ, զգացական կամ գործնական գետնի վրայ, լոկ մակերեսային եւ ենթակայական մօտեցում մը չունի այժմու կացութեան, չի կրնար չտեսնել թէ վերեւ պարզուած յատակագիծը որքան նախընտրելի էր ներկայի վիճակին, եւ դեռ գալիք հինգ տարիների հեռանկարին

      բայց ինչ ուզէք, ըրէք, ակաս… ինչ ե՞սիմ… միայն թէ պատերազմը չբռնկի, ի՜նչ որ կ’ուզէ՜ք, ըրէք, դաւայ… դուք էք պարապ տեղը տապլտկողը…

      • Իրատես says:

        Ես Ձեզ հետ համաձայն չեմ. համ նախկին խորհրդարանի, համ էլ՝ ժամանակի,փոփոխությունների արագության, հարցում: Հիմնականում փոխվել էն վերին հարկերի պաշտոնյաները,իսկ միջին և ցածր հատվածում,մնացել էն հները,որոնք էլ՝ արգելակում էն ամեն ինչ,և ֆիզիկապես և բարոյապես,նրանց մի մասը,դեռ սովետներից էն մնացել,չնայած թոշակ էն ստանում,բայց ամուր կառչած էն աթոռներից և այստեղ կա նաև օրենսդրական բացեր,որը նորից ուշանում է: Երկրորդը. այսօրվա դժգոհողների մեծամասնությունը՝փոփոխությունների դանադաղությունից էն դժգոհում,նրանք գտնում էն,որ ,այս մեկ տարում ՝Հայաստանը պետք էր դրախտի վերածվեր ի հակառակ ձեզ:Եվ,գողերը ու ավազակները այդքան հեշտ չեն հանձնվում,ամեն կերպ պխտորելով ջուրը բոլոր ուղղություններով,թե ներքին,թե արտաքին կյանքում,…չինովնիկների հսկայական բանակի գործեր էն քննվում,և այդ բոլորը՝կատաղի դիմադրության պայմաններում,ի միջի այլոց,գրոտելը,մրոտելը,պղտորելը՝շատ ավելի հեշտ է,քան կոնկրետ գործ անելը…

        • Հ.Շ. says:

          Ճիշդ է որ բոլոր դժգոհները չէ որ հաւատալի են (պաշտօն չստացողներ, նախանձներ, գող-սիրտը-դողներ, եւայլն.) : Սակայն նշում էք հենց անոնք, որոնք լիովին իրաւասու են դժգոհ լինելու: Խաբուողները:

          Այո, մեծ թիւով հայեր – երկրէն ներս եւ դուրս – հաւատացին թէ մէկ օրէն միւսը «Հայաստանը պետք էր դրախտի վերածվեր»: Որովհետեւ իրենց այդ ակնկալութիւնը դիտումնաւոր կերպով սնանեցին, հրահրեցին եւ օգտագործեցին իշխանափոխութեան ձգտող անձերը, քանզի առանց այդ հաւատքին ու համոզումին, իրենց համար անհնար կ’ըլլար կատարել այն ինչ որ կատարեցին, հասնիլ ուր որ հասան: Հիմա ալ, իրենց շահագործած ժողովրդային այդ սկզբնական հաւատքն ու ակնկալութիւնները դարձան իրենց էական խնդիրներէն մին: Մի այլ խնդիր, զորս դարձեալ Դուք էք լաւապէս նկարագրում՝ կէս-կատար գործ կատարեցին ու կը կատարեն. իսկ աւելին ալ չէին կարող ու չեն կարող կատարել:

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031