Լրահոս
Օրվա լրահոսը

Ակնկալվում էր, որ այդքան ձգձգումից հետո Հարկային օրենսգրքի փոփոխությունները կգործեն հուլիսից։ Բայց պարզվում է՝ այդպես չէ. «168 ժամ»

Հունվար 29,2019 13:08

Տնտեսական բարեփոխումներ իրականացնելու համար կառավարությունը մի տեսակ շատ երկար է պատրաստվում։ Շուտով կլրանա իշխանափոխության մեկ տարին, իսկ այդ գործընթացը դեռևս չի մեկնարկել։ Եթե հաշվի առնենք, որ տնտեսական բարեփոխումները կապվում են հիմնականում հարկային օրենսդրության վերանայումների հետ, ապա դժվար չէ պատկերացնել, թե դա ընդհանրապես երբ կարող է լինել։

Բավական երկար դեգերումներից հետո օրերս, ի վերջո, շրջանառության մեջ դրվեց Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը։ Սա այն փաստաթուղթն է, որով կառավարությունը մտադիր է դնել Հայաստանում տնտեսական բարեփոխումների հիմքերը։ Թեև դեռ հարց է, թե այն որքանո՞վ կծառայի իր նպատակին և ցանկալի արդյունք կտա՞։

Չնայած այդքան կարևորելուն, այնուհանդերձ կառավարությունն իրենից կախված ամեն ինչ արեց տնտեսական բարեփոխումների մեկնարկը Հայաստանում ևս մի քանի ամսով հետաձգելու համար։ Առանց որևէ բարդության Հարկային օրենսգրքի փոփոխությունների փաթեթը կարելի էր ընդունել նաև նախորդ խորհրդարանում։ Մի բան, ինչը հնարավորություն կտար օր առաջ սկսել ակնկալվող տնտեսական բարեփոխումները։

Բայց ոչ, դա կառավարության ծրագրերի մեջ չէր մտնում։ Ու հիմա հասարակությունն ու տնտեսական հատվածի մասնակիցները ստիպված են ևս մի քանի ամիս սպասել խոստացված բարեփոխումների մեկնարկին։

Մինչև վերջերս ակնկալվում էր, որ այդքան ձգձգումից հետո Հարկային օրենսգրքի փոփոխությունները կգործեն հուլիսից։ Բայց պարզվում է՝ այդպես չէ։

Լավագույն դեպքում փոփոխություններն ուժի մեջ կմտնեն սեպտեմբերին։ Այլ կերպ ասած, տարվա ավարտից ընդամենը չորս ամիս առաջ։ Առանձին դեպքերում դա էլ չի լինելու։ Մասնավորապես՝ միկրոբիզնեսին վերաբերող օրենքի կարգավորումները նախատեսվում է գործողության մեջ դնել միայն հաջորդ տարվանից։ Ու դեռ պարզ չէ, թե այս տեմպով գնալու պարագայում որքանո՞վ հնարավոր կլինի պահպանել նաև այս ժամկետները։

Հակոբ ՔՈՉԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031