Լրահոս
Օրվա լրահոսը

Բողոքի ցույց կառավարության շենքի մոտ. «Էն ժամանակ, Քոչարյանի թելադրանքով՝ ինչ ուզում անում էին»

Ապրիլ 04,2019 20:40

Այսօր կառավարության շենքի մոտ Հյուսիսային պողոտայի նախկին բնակիչները կրկին բողոքի ցույց էին անում, նրանց պահանջը նույն է՝ համարժեք փոխհատուցում իրացված իրենց բնակարանների դիմաց: Բնակիչներն ասում են՝ որ 2000 թվականին իրենց տրամադրած փոխհատուցումը բնակարանների մակերեսի դիմաց չնչին գումարներ են եղել: Այդ տարածքի բնակիչներից շատերը լրացուցիչ փոխհատուցում են ստացել, սակայն 8 ընտանիք այդպես էլ չի ստացել այդ լրացուցիչ փոխհատուցումը:

Վերջերս բնակիչները դիմել են Հայաստանի Հելսինկյան կոմիտեին՝ խնդրով զբաղվելու համար:
Բնակիչները պատրաստվում են դիմել նաեւ ՄԻԵԴ:

Aravot.am-ի հետ զրույցում Վալենտինա Հարությունյանն ասաց, որ Պուշկինի 2 հասցեում իր բնակարանը իրացման գոտի հայտարարելուց հետո, պայմանագիր է կնքել,որով պայման է եղել՝ տեղում կառուցվող շենքում համարժեք մակերեսով՝ 100 քմ, բնակարան պետք է ստանա:

Հետո, ինչպես պատմեց տիկին Վալենտինան, նրան տեղեկացրել են, որ տարածքն այլ անձի են վաճառել՝ բարձր գներով. «Ես փող չեմ տեսել, իրենք .3-րդ մասում ավերակ բնակարան են առել ու տվել՝ 59 քմ-ով: Էն ժամանակ, Քոչարյանի թելադրանքով՝ ինչ ուզում անում էին»:

Տերյան 20 հասցեի նախկին բնակիչ Արթուր Մելիք-Շահնազարյանն էլ ասաց, որ դիմելու են նաեւ ՄԻՊ. «Հիմա իրանց ավելի շատ հետաքրքրում են Օպերայի սրճարանները: Այդքան գումար ծախսեցին սրճարանների քանդելու համար: Երեւի բոլորիս այդ գումարը կբավարարեր փոխհատուցման համար»:

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930