Փողոցային առեւտուրը դանդաղ, բայց հաստատուն քայլերով «վերականգնվում է»:
Արդեն քանի օր է օրինակ՝ Տիգրան Մեծ եւ Մաշտոցի փողոցների վրա, քաղաքացիները վերսկսել են առեւտուրը: Ոմանք կանաչեղեն, ոմանք՝ թարմ եւ ապխտած ձուկ եւ ձեռքի աշխատանքներ էին վաճառում: Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի՝ բացօթյա առեւտուրն արգելող օրենքը գործի դնելուց կարճ ժամանակ անց, մարդիկ նորից «փողոց դուրս եկան»:

Մի կողմից՝ մարդիկ ընդամենը օրվա հացի փող են աշխատում՝ դատելով առեւտրի տեսակից ու ծավալից, մյուս կողմից էլ՝ օրենքը բոլորի համար է:
Կարդացեք նաև
Լուսանկարները՝ Նելլի Բաբայանի
«Առավոտ» օրաթերթ
05.04.2019


















































