Լրահոս
Օրվա լրահոսը

«Երեւանի կենտրոնը սարքել են Ստամբուլի բազար». Փաշինյանը՝ փողոցային առեւտուր անողներին

Փետրվար 13,2019 11:28

ԱԺ-ում այսօր Կառավարության ծրագրի ներկայացման հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատգամավոր Վահե Էնֆիաջյանի խնդրանքով անդրադարձավ փողոցային առեւտուր անողների պահանջին՝ թույլատրել կրկին փողոցային առեւտրով զբաղվել: Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պահանջի հետ համաձայն չէ: Նա դատապարտեց փողոցային առեւտուր անողների հայտարարություններն այն մասին, թե՝ «բա սրա՞ համար էինք հեղափոխություն անում»: «Երեւանի կենտրոնը սարքել են Ստամբուլի բազար, Մաշտոցի պողոտան՝ արեւելյան բազար»,-դժգոհեց Նիկոլ Փաշինյանը:

Նա քննադատեց նաեւ այն քաղաքացիներին, որոնք մեծ քանակության բեռները սահմանով անցկացնում եմ մաս-մաս՝ մաքսազերծման հարկ չվճարելու նպատակով: «Մաքսազերծելու եք եւ հարկ եք վճարելու: Ով ինձ փորձի խաբել՝ աչքիս գրողն է»,-ասաց Փաշինյանը:

Հարցի իրավունքից օգտվելով՝ փողոցային առեւտրի խնդրին անդրադարձավ նաեւ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանը: Նա տեղեկացրեց, որ զրուցել են քաղաքապետարանի համապատասխան պաշտոնյաների հետ, որոնք տեղեկացրել են՝ ամեն վարչական շրջանում նվազագույնը երեք շուկաներում փողոցային առեւտուր անողներին անվճար տեղեր են հատկացվել՝ վեց ամիս ժամկետով: «Ինձ ասացին, որ փողոցային առեւտրով զբաղվող 500 անձանցից մոտ 400-ը համաձայնվել է, մյուսները՝ ոչ: Երբ զանգեցի առեւտրականներից մեկին, որպեսզի տեղեկացնեմ անվճար տաղավարների մասին, նա ինձ ասաց՝ թաղեմ ձեզ էլ, ձեր շուկան էր: Իմ երկիրն է, կուզենամ՝ Հրապարակի կենտրոնում առեւտուր կանեմ»,-առեւտրականի հետ զրույցը պատմեց Սիսակ Գաբրիելյանը:

Հիշեցնենք, որ հունվարից Երեւանում արգելվել է փողոցային առեւտուրը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728