Այս խմորեղենը վեգանների եւ պահք պահողների, ինչպես նաեւ կաթնամթերք եւ ձու չուտողների համար է, սակայն դա չի նշանակում, որ մյուսները չեն կարող ուտել, քանի որ իսկապես շատ համեղ է, եւ եթե չիմանաք բաղադրությունը, մտքներովդ չի անցնի, որ ինչ-որ բան պակաս է այս թխվածքի մեջ:
Անհրաժեշտ մթերքները
Կիտրոն- 1 հատ (կեսը՝ խմորը, կեսը՝ ջնարակի (глазурь) համար)
Կարդացեք նաև
Ջուր-0,5 բաժակ
Արեւածաղիկի կամ եգիպտացորենի յուղ- 1 բաժակ
Սպիտակաձավար- 1 բաժակ
Շաքարավազ-1 բաժակ
Ալյուր- կես բաժակից քիչ ավելի
Սոդա-1 թեյի գդալ
Չամիչ կամ կտրատած չրեր- 1-2 ճաշի գդալ
Շաքարի փոշի-2 ճաշի գդալ
Պատրաստման եղանակը
Նարինջն ու կիտրոնը լավ լվացեք: Կիտրոնը կիսեք, մի կեսը պահեք ջնարակի համար: Մանր անցքերով քերիչով քերեք նարնջի եւ կես կիտրոնի կեղեւները, ապա քամեք հյութը: Կլինի մոտավորապես 0,5 բաժակ հյութ, ավելացրեք սառը ջուր, որ բաժակը լցվի մինչեւ վերջ:
Խորը թասի մեջ լցրեք չոր մթերքները՝ բացի ալյուրից, այսինքն՝ սպիտակաձավարը, շաքարավազը, չամիչն ու սոդան: Վրան ավելացրեք բուսայուղը, քերած կեղեւները եւ քամած հյութը՝ ջրով բացած: Փայտե կամ սիլիկոնե գդալով լավ խառնեք, գդալ- գդալ ավելացրեք ալյուրը, որ դառնա բիսկվիթի խմոր: Կարող է պետք գալ մինչեւ կես բաժակ ալյուր: Հենց զգաք, որ խմորն արդեն բավականաչափ պինդ է, բայց ծորուն, այլեւս մի ավելացրեք ալյուր:











Բարի ախորժակ:
Պատրաստեց Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆԸ



















































