Լրահոս
Օրվա լրահոսը

Աստղադիտարանի տնօրենը` ԱԺ պատգամավորին. «Ոչ մի խախտում չի հայտնաբերվել, չնայած ստուգումներ են եղել որոշ չարակամների կասկածներով»

Մայիս 23,2019 14:46

ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին նույն հանձնաժողովի նախագահի տեղակալ ԿԳ նախկին փոխնախարար Հովհաննես Հովհաննիսյանն ասել էր, որ Բյուրականի աստղադիտարանը վերածվել է թանգարանի եւ խախտումներ են հայտնաբերվել, որոնցով զբաղվում է դատախազությունը:

Aravot.am-ը Բյուրականի աստղադիտարանի տնօրեն Արեգ Միքայելյանից հետաքրքրվեց` արդյոք տարածաշրջանային կենտրոն հանդիսացող Աստղադիտարանը զուտ թանգարանի է վերածվել, ինչպես նշում է Հովհաննիսյանը: «Իհարկե ոչ, բացարձակապես, ու նման հայտարարությունների համար գոնե պետք է տեղեկացված լինել Աստղադիտարանն այսօր էլ Հայաստանի ամենաակտիվ աշխատող գիտական կազմակերպություններից մեկն է ու բազմաթիվ համագործակցություններ ունի աշխարհում»,-ասաց պարոն Միքայելյանը:

Հարցրինք` եւ որքանով է իրականությանը համապատասխանում խախտումների վերաբերյալ  հանձնաժողովի նախագահի հայտարարությունը:

«Ոչ մի խախտում չի հայտնաբերվել, չնայած վերջերս մի շարք ստուգումներ են եղել որոշ չարակամ մարդկանց ենթադրյալ կասկածներով»,-ասաց ՀՀ ԳԱԱ Վ. Համբարձումյանի անվան Աստղադիտարանի տնօրենը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031