Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեզ հայրենիքում սիրում և գնահատում են. նախագահ Սարգսյանը հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին

Մայիս 29,2019 14:45

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է ֆրանսահայ հայտնի երգչուհի Ռոզի Արմենին:

Նախագահը գոհունակությամբ է նշել, որ երգչուհին հաճախ է լինում հայրենիքում, որտեղ սիրում են նրան և գնահատում նրա արվեստը: «Հայաստան-Սփյուռք կապը նախկինում նաև Ձեզ նման մարդկանց միջոցով էր: Ձեր երգերը հոգեհարազատ են ժողովրդին, և ամեն անգամ Ձեր կամ տաղանդավոր մյուս հայերի այցելությունները Հայաստան իսկապես մեծ իրադարձություն են դառնում»,-ասել է նախագահը:

Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Սփյուռք կապերին՝ համակարծիք լինելով, որ թեև մեր ժողովուրդը ճակատագրի բերումով ցրված է ողջ աշխարհում, բայց դա նաև առավելություն է տալիս մեզ՝ համախմբել տարբեր երկրների փորձն ու մեր հավաքական ներուժը՝ հայրենիքի զարգացման համար: «Հայաստանն ամեն երկրում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ դեսպաններ ունի, քանի որ ամեն հայ նաև իր երկրի ու իր ժողովրդի դեսպանն է: Մենք մի ժողովուրդ ենք և միասին շատ մեծ բաներ կարող ենք անել»,-ասել է նախագահը:

Ռոզի Արմենն իր հերթին նշել է, որ աշխարհի բոլոր հայերը ցանկանում են Հայաստանը հզոր ու բարեկեցիկ տեսնել: Նա պատմել է իր առաջիկա նախագծերի, ինչպես նաև խոսել հայկական արվեստն ու մշակույթն աշխարհին ներկայացնելու կարևորության մասին:

Նախագահ Սարգսյանն անդրադարձել է նաև նախագահական նստավայրում համերգներ, ցուցահանդեսներ և մշակութային այլ միջոցառումներ կազմակերպելու իր նախաձեռնությանը՝ նշելով, որ այն շարունակական է լինելու, և պատրաստակամություն է հայտնել այդ նախաձեռնության շրջանակում հյուրընկալել սիրված երգչուհուն:

Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031