Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 500 երեխաներ Երևանում մասնակցել են տոնական միջոցառումների

Հունիս 01,2019 19:35

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» և «City of smile Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամների հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ՝ «Իմ քայլը» հիմնադրամի աջակցությամբ, մայիսի 31-ին և հունիսի 1-ին Հայաստանի սահմանամերձ գյուղերից և Արցախից 9-13 տարեկան շուրջ 500 երեխաներ Երևանի տարբեր վայրերում մասնակցել են տոնական միջոցառումների:

Տոնական միջոցառումների երկրորդ օրը՝ հունիսի 1-ին, առավոտյան օրվա հերոսներն այցելել են «Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադպրոց» ու դպրոցի մարզիչների օգնությամբ սովորել սառույցի վրա պարելու և թռիչքներ կատարելու նրբությունները։ Երեխաների մի խումբ հանդիպել է «Եղիր պատրաստ» հաղորդման վարող Սարգիս Բազինյանի հետ, մեկ այլ խումբ այցելել է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիա և հանդիպել հայ ըմբշամարտիկ Արսեն Ջուլֆալակյանի հետ։ Երրորդ խումբն էլ այցելել է  «Ֆոտո Ատելիե Մարաշլյան» և հայկական տարազներով նկարահանվել: Երեխաներն այցելել են նաև «Մատենադարան», «Մանկան» արտադրամաս, զբոսնել Երևանի 2800-ամյակի այգում, Հանրապետության հրապարակում և Կասկադում:

Տոնական միջոցառումների շրջանակում երեխաների մի խումբ այցելել է «Շանթ», մեկ այլ խումբ Հայաստանի Հանրային հեռուստաընկերություններ։ Նրանք եղել են հեռուստաընկերությունների նկարահանման տաղավարներում, շփվել դերասանների և հաղորդավարների հետ։  Տոնական միջոցառումների շրջանակում երեխաներն այցելել են նաև «Տաշիր պիցցա» սննդի կենտրոն, եղել «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի «ԿինոՊարկ» կինոթատրոնում և դիտել են «Ընտանի կենդանիների գաղտնի կյանքը-2» անիմացիոն ֆիլմը։ Շնորհակալություն ենք հայտնում վերոնշյալ կազմակերպություններին երեխաների ժամանցն ապահովելու համար։

 

ՄԱՄՈՒԼԻ ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930