Լրահոս
Օրվա լրահոսը

««Աննա Հակոբյանն ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ, և դա նորմալ է». Նիկոլ Փաշինյան

Նոյեմբեր 19,2026 14:44 Share
Աջակցեք aravot.am-ին

Այսօր լրագրողները վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեցին՝ արդյոք իր կնոջ՝ Աննա Հակոբյանի քննադատությունը՝ ուղղված Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանին և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին, վերաբերում է նաև իրեն՝ որպես երկրի վարչապետի և իշխանության ներկայացուցչի։ Լրագրողները նաև հետաքրքրվեցին՝ արդյոք ինքը համակարծիք է Հակոբյանի քննադատությանը և ինչ է պատրաստվում անել։

Ի պատասխան՝ Փաշինյանն ասաց. «Բնականաբար, ես դա ընկալում եմ որպես քննադատություն իմ հասցեին։ Մենք ամեն ինչ կանենք, որ այդ խնդիրներին լուծումներ գտնենք»։

Մեկ այլ լրագրող հետաքրքրվեց՝ արդյոք Աննա Հակոբյանը խորհրդակցում է Նիկոլ Փաշինյանի հետ՝ նման քննադատություններ հնչեցնելուց առաջ, և ճի՞շտ են արդյոք խոսակցությունները, որ Աննա Հակոբյանը կրկին չի ապրում Փաշինյանի հետ։

Փաշինյանին հարց ուղղվեց նաև Եվրոպայում ավելի վաղ արած նրա հայտարարության վերաբերյալ, թե «գողականները Եվրոպա են գնում, գրում են, որ համասեռամոլ են, որպեսզի կացության իրավունք ստանան»։ Լրագրողը հետաքրքրվեց՝ արդյոք Փաշինյանը կարող է իր հայտարարությունը հիմնավորել կոնկրետ անուններով կամ այլ հիմքերով։

«Չեմ կարող ասել՝ անձնական տվյալների պաշտպանված լինելու պատճառով»,– պատասխանեց Փաշինյանը՝ շարունակելով.

«ԵՄ մեր գործընկերները երկար տարիներ ահազանգում են, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչ լինելու մասին կան իրական դեպքեր, երբ մարդիկ գնում են ու ասում, որ հեռացել են այդ պատճառով։ Բայց կան դեպքեր, որոնք կեղծ են. մարդիկ գնում են, որպեսզի ստանան ինչ-որ կարգավիճակ, և կեղծ տեղեկություն են ներկայացնում։ Դա օբյեկտիվորեն ստուգելը խնդիր է։

Հիմա մարդիկ հարց են բարձրացնում, ասում են՝ ձեր երկրում լուծեք այդ խնդիրը, որովհետև դա մեզ համար խնդիր է։ Ո՞րն է խնդրի լուծման ձևը. ընդունել օրենսդրություն, որը սահմանում է, որ սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչները չեն հետապնդվում»։

Անդրադառնալով Աննա Հակոբյանի բնակության վերաբերյալ հարցին՝ Փաշինյանը վստահեցրեց, որ վերջինս ապրում է Կոնդի կեցավայրում։

«Ինձ հետ չի խորհրդակցում իր հրապարակային գործունեության վերաբերյալ, և դա նորմալ է»,– նշեց վարչապետը։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30