«Տիգրան Ավինյանի ոտքի տակը որևիցե մեկը չի փորում»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Անվտանգության խորհրդի քարտուղար Ալեն Սիմոնյանը։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի քննադատություններին՝ ուղղված Երևանի իշխանություններին՝ Ալեն Սիմոնյանն ասաց․ «Այնտեղից սկսենք, որ ես տիկին Հակոբյանի տեսանյութը շեյր արեցի, որովհետև Երևանում եմ ապրում։ Երբ 2018 թվականի հեղափոխությունն էր, ես ավագանի էի, ուզում էի քաղաքապետ դառնալ։ Այդպես մնացել է այդ պատմությունն ինձ հետ կապված։ Հենց 2018-ից է սկսվել, որ Հայկ Մարությանը ի հայտ եկավ քինդեր սյուրպրիզի պես»։
Հարցին, թե բացառո՞ւմ է, որ Երևանի քաղաքապետի թեկնածու կլինի, Ալեն Սիմոնյանը պատասխանեց․ «Ես ոչ մի բան չեմ բացառում, որևիցե պաշտոն։ Մենակ կաթողիկոսն եմ բացառում, վարչապետից մինչև թաղապետ որևիցե պաշտոն ես չեմ բացառում։ Ինչպես նաև չեմ բացառում, որ ինչ-որ պահի, ինչի ցանկությունը շատ մեծ է, ես քաղաքականությամբ չեմ զբաղվի։ Նման քննարկում չկա, երբ ժամանակը գա, մենք քննարկում կանենք, կտեսնենք, թե ով է առաջադրվում որպես քաղաքապետի թեկնածու։ Վարչությունը կքննարկի, որոշում կկայացնի, բայց դրան կա առնվազն մեկ տարի»։
Ալեն Սիմոնյանը նշեց, որ այս չափի խցանումները նոր են Երևանում, ինքը քննադատում է այս խցանումների գոյությունը, բայց լուծումը քաղաքապետի ու քաղաքապետարանի դաշտում է։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Անդրադառնալով իր և Աննա Հակոբյանի հարաբերություններին՝ Սիմոնյանն ասաց․ «Տիկին Հակոբյանն իմ մոտ ընկերոջ քույրն է, մեր երկրի ղեկավարի կինն է, տիկին Հակոբյանը իմ վաղեմի ընկերն է, և կարող եմ ասել, որ իմ վերաբերմունքն իր նկատմամբ քրոջ պես վերաբերմունք է»։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ



















































