Հայաստանի երիտասարդ հունահռոմեական ոճի ըմբիշները Իսպանիայում անցկացված Եվրոպայի առաջնությունում ընդհանուր առմամբ նվաճեցին մեկական ոսկե եւ արծաթե ու երկու բրոնզե մեդալ:
Մալխաս Ամոյանը 72 կգ քաշային կարգի եզրափակչում ժամանակից շուտ հաղթեց մոլդովացուն ու նվաճեց չեմպիոնի ոսկե մեդալը:
Պատվո պատվանդանի առաջին աստիճան կարող էր բարձրանալ նաեւ 67 կգ քաշային Հայկ Մելիքյանը, սակայն նա որոշիչ գոտեմարտում չհաղթահարեց վրացի մրցակցի արգելքը եւ բավարարվեց արծաթով:
Նույն օրը 60 կգ քաշային Սահակ Հովհաննիսյանը երրորդ տեղի համար պարտության մատնեց ուկրաինացուն ու մեր թիմի հաշվարկին բերեց երկրորդ բրոնզը: Իսկ առաջին բրոնզը նվաճել էր 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը:
Կարդացեք նաև
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































