Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի վերջին ըմբիշը կմասնակցի սփոփիչ գոտեմարտի

Հոկտեմբեր 31,2026 19:12 Share
Աջակցեք aravot.am-ին

Աստանայում ավարտվում է ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնությունը։

Այսօր մրցասպարեզ էին մտել Հայաստանի ընտրանու վերջին երեք ներկայացուցիչները՝ 57 կգ քաշային Մանվել Խնձրցյանը, 74 կգ՝ Նարեկ Հարությունյանը եւ 79 կգ՝ Հրայր Ալիխանյանը։ Նրանք բոլորն էլ պարտություն են կրել։

Սակայն Նարեկ Հարությունյանը շնորհիվ այն բանի, որ իրեն հաղթած ռուսաստանցի Ինարբեկ Շերիեւը մտել է եզրափակիչ, վաղը սփոփիչ գոտեմարտի հնարավորություն է ստացել։ Նրա մրցակիցը լինելու է Լեհաստանի ներկայացուցիչ Կամիլ Ռիբիցկին։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել