Լրահոս
Օրվա լրահոսը

Արվեստի և հանդիսատեսի հանդիպման նոր հարթակ. Օպերային թատրոնում բացվեց Փոքր համերգասրահը

Նոյեմբեր 02,2026 15:24 Share
Աջակցեք aravot.am-ին

Նոյեմբերի 1-ին՝ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 155-ամյակի օրը, մեծանուն կոմպոզիտորի անունը կրող Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն առաջին անգամ հանդիսատեսի առջև բացեց իր նոր Փոքր համերգասրահի դռները։

Այս առիթով Օպերային թատրոնի տնօրենի խորհրդական Ռոնա Ահարոնյանը Aravot.am-ին փոխանցեց հետևյալը. «Նորաբաց համերգասրահը նախատեսված է կամերային համերգների, մանկական օպերային և բալետային ներկայացումների, ինչպես նաև մշակութային բազմաբնույթ միջոցառումների համար՝ դառնալով արվեստի և հանդիսատեսի հանդիպման նոր հարթակ։ Այն թատրոնի տնօրեն, մաեստրո Կարեն Դուրգարյանի տեսլականներից մեկն է, որը կոչված է դառնալու նոր մշակութային օջախ՝ արվեստագետների և հանդիսատեսի համար»։

Իսկ բացման պաշտոնական համերգը վստահվել էր ՀՀ վաստակավոր արտիստ, դաշնակահար Հայկ Մելիքյանին։ Ծրագրում բարձրարվեստ կատարումներով հնչեցին Ալեքսանդր Սպենդիարյանի, Կոմիտասի, Արամ Խաչատրյանի, Ղազարոս Սարյանի, Ալեքսանդր Հարությունյանի և Առնո Բաբաջանյանի կոթողային ստեղծագործությունները։

Երեկոյի հատուկ հյուրն էր պարուհի Աննա Քալաշյանը, որը ներկայացրեց խորեոգրաֆիկ պրեմիերա՝ Սպենդիարյանի «Էնզելի»-ն՝ սեփական բեմադրությամբ ու կատարմամբ, բնականաբար՝ Հայկ Մելիքյանի դաշնամուրային ընկերակցությամբ։

Լեփ-լեցուն դահլիճում ներկա էին դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ, ՀՀ գլխավոր դատախազը, մշակութային և երաժշտական հանրության բազմաթիվ դեմքեր։ Երեկոն դարձավ իսկապես պատմական պահ թատրոնի և հայաստանյան երաժշտական կյանքի համար։

Սամվել Դանիելյան

Լուսանկարները՝ Տիգրան Առաքելյանի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Նոյեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30