Լրահոս
Օրվա լրահոսը

ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնում հերթեր են վաճառել մինչեւ 10.000 դրամով, աշխատել են խմբերով. Արտակ Խաչատրյան

Հունիս 26,2019 23:14

Փաստաբան Արտակ Խաչատրյանի տեղեկություններով,  ՃՈ Երևանի հաշվառման-քննական բաժնի տարածքից  հերթ  վաճառելու կասկածանքով ոստիկանություն բերման ենթարկված անձինք երկարատեւ ժամանակ այդ գործով են զբաղված եղել, աշխատել են խմբով:

«Առնվազն ապօրինի ձեռնարկատիրություն է, եթե միանգամյա գործարք լիներ, ձեռնարկատիրական գործունեություն չէր դիտարկվի: Իմ տեղեկություններով, քանի որ երկարատեւ ժամանակ այդ գործողությունը տեղի է ունեցել հերթ վաճառողների կողմից ու երկարատեւ ժամանակ իրավապահ մարմինների կողմից ֆիքսվել է, դա էլ թույլ է տալիս դիտարկել ձեռնարկատիրական գործունեություն: Տուժողներ կարող են դիտարկվել նաեւ այն անձինք, որոնք հերթ չեն գնել, բայց հերթի մեջ կանգնած են եղել, բնական եմ համարում, որ տուժել են: Մարզերում նմանատիպ դեպքեր ենք ունեցել, ահազանգերը ստացանք ու ՀՔԲ-ների պետերի հետ բանակցեցինք՝ ինչ գործողություններ անենք, որ հերթ կանգնողների իրավունքները պահպանենք»,- ասաց փաստաբանը:

Նրա խոսքով` մինչեւ 10.000 դրամով են վաճառվել հերթերը, մարզերում հերթերը երկար չլինելու պատճառով, այնտեղ ավելի ցածր գներով են վաճառվել: Փաստաբանը նաեւ ասաց, որ հարկերի ծավալից է կախված, թե ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվողների պատժաչափերը ինչքան կլինեն. «Եթե, օրինակ, հարկը կազմել է մինչեւ 500.000 դրամ, տույժ ու տուգանքով կհաշվարկեն, եթե ավելի է, ուրեմն քրեական գործ կհարուցվի»:

Արտակ Խաչատրյանի խոսքով` թեեւ կային խոսակցություններ, որ ոստիկաններն էլ են համագործակցում հերթ վաճառողների հետ, բայց պարզվեց, որ այդ խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930