Լրահոս
Փլուզում
Օրվա լրահոսը

Հայաստանի պաշտամունքային լիճը վտանգի տակ է. BBC

Հուլիս 09,2019 12:35

Հայաստանի բնապահպաններն ահազանգում են, որ երկրի ամենամեծ լիճը լուրջ վտանգի տակ է ջրիմուռների և ջրի մակարդակի իջեցման պատճառով, հաղորդում է BBC-ն:

Լրագրողների հետ զրույցում բնապահպաններն ասել են, որ եթե իշխանություններն անհրաժեշտ քայլեր չձեռնարկեն, լիճը կվերածվի ճահճի:

Բնապահպանների խումբը գլխավորում է Հանրային խորհրդի բնապահպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Կարինե Դանիելյանը:

Բնապահպանության նախարար Էրիկ Գրիգորյանը ջրիմուռները ծաղկումը դնում է ավելի լայն համատեքստում՝ դա կապելով կլիմայական փոփոխությունների հետ և իրավիճակը համեմատելով Բայկալ լճի և Սև ծովի նմանատիպ վիճակի հետ:

Նա, մասնավորապես, ասել է, որ դա «երկու շաբաթից կանցնի», բայց բնապահպանները պնդում են, որ լճի ճահճացման վրա ազդում են տեղական այլ գործոններ:

Սևանը կանաչել էր նաև անցյալ տարի, ինչը ստիպել էր առողջապահության նախարարությանը կոչ անել մարդկանց չլողալ ջրում: Էրիկ Գրիգորյանը նմանատիպ դեպք է հիշեցնում նաև 1964թ-ից, բայց այս տարվա արբանյակային լուսանկարները ցույց են տալիս, որ լճի գրեթե կեսը կանաչած է:

Ջրային ռեսուրսների մասնագետ Քնարիկ Հովհաննիսյանը կանաչումը պայմանավորում է այն հանգամանքով, որ Սևանից չափազանց շատ ջուր է բաց թողնվել ոռոգման նպատակներով, ինչը հանգեցրել է ջրի մակարդակի իջեցմանը:

Նա նաև նշում է, որ Սևանի ափին զբոսաշրջության ծաղկումը կարող է հանգեցնել նրան, որ «կկորցնենք տարածաշրջանում քաղցրահամ ջրի միակ ավազանը»:

Որպես անհապաղ միջոց՝ նա առաջարկում է պարտավորեցնել Սևանի ափի ռեստորաններին և հյուրանոցներին ներդնել կոյաջրեր մաքրող կենսաբանական կայաններ, որը իրավական պահանջ է 2006թ-ից:

«Տարեկան 170 միլիոն խորանարդ մետր իմ համոզմամբ հիմա լիճ չի թափվում գլոբալ տաքացման պատճառով»,- ասում է նա:

Էրիկ Գրիգորյանը հավաստիացնում է, որ այս պահին անցկացվում է տենդեր Սևանի ափը և գետերը մաքրելու համար, որպեսզի «2020-2021թթ. այս ամբողջ տարածքը լիարժեք մաքուր լինի» և ջրի մակարդակը նորից կբարձրանա:

Ջրային կոմիտեի ղեկավար Վարդան Մելքոնյանն էլ լրագրողներին ասել է, որ այս տարի առայժմ զգալիորեն ավելի քիչ ջուր է բաց թողնվել Սևանից:

Մինչդեռ բնապահպանները դեռ կասկածում են, որ կառավարությունը գիտակցում է հարցի հրատապությունը:

«Մենք մոտ երկու ամիսն է՝ նրանց զգուշացնում ենք այս մասին: Բոլոր ծրագրերը կան, բայց մենք շարունակում ենք փչացնել Սևանա լիճը մեր անմիտ գործողություններով»,- ասում է Կարինե Դանիելյանը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031