Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքից հեռացել է Կարինե Դանիելյանը

Ապրիլ 04,2022 15:19

Մահացել է բնապահպան Կարինե Դանիելյանը: Այդ մասին հայտնում է նրա դուստրը՝ Լիլիթ Օհանյանը:

Հայ բնապահպան, ՀՀ պետական և հասարակական գործիչ, «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ Կարինե Դանիելյանը ծնվել է հունիսի 9, 1947, Երևանում:

1970 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի կենսաբանական ֆակուլտետի կենսաֆիզիկայի բաժինը։
1971-1974 թվականներին սովորել է ՀԽՍՀ ԳԱ ասպիրանտուրայում։
1994-1996 թվականներին սովորել է ԵՊՀ դոկտորանտուրայում։

Աշխատանքային գործունեությունը

1976-1980 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ էքսպերիմենտալ կենսաբանության ինստիտուտի կրտսեր գիտաշխատող։
1980-1985 թվականներին՝ ՀԽՍՀ ԳԱ կենսոլորտի հիմնախնդիրների գիտական խորհրդի գիտական քարտուղար։
1985-1990 թվականներին՝ ՀԽՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Գիտատեխնիկական ինֆորմացիայի ինստիտուտի վարչության պետ։
1990-1991 թվականներին՝ Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահի տեղակալ՝ բնապահպանության և առողջապահության գծով։
1991-1994 թվականներին՝ ՀՀ բնության և շրջակա միջավայրի պահպանության նախարար։
1996 թվականից – ԵՊՀ դոցենտ։
1996 թվականից ցայսօր – «Հանուն կայուն մարդկային զարգացման» ասոցիացիայի նախագահ։
2009 թվականից առ այսօր – ՀՀ Հանրային խորհրդի անդամ։
2009 թվականից առ այսօր – ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի անդամ։
2010 թվականից – ԵՊՀ պրոֆեսոր։

2016 թվականի ապրիլի 14-ին ՀՀ Նախագահի հրամանագրով վերանշանակվել է ՀՀ Հանրային խորհրդի անդամ։

Շուրջ 270 գիտական հոդվածների և մենագրությունների հեղինակ է։

Պարգևներ և կոչումներ

Կենսաբանական գիտությունների թեկնածու (1975)։
Աշխարհագրական գիտությունների դոկտոր (1999)։
Միջազգային էկոլոգիական ակադեմիայի իսկական անդամ (1998)։
Անանիա Շիրակացու մեդալ (2012)[2]։
Երևանի պատվավոր քաղաքացի (2014)։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930