Այս գիշեր լողի Հայաստանի պատանիների հավաքականը մեկնեց Հունգարիա, որտեղ անցկացվելու է այս տարիքային խմբի աշխարհի առաջնությունը:
Մարզիչներ Արմինե Ավետիսյանը եւ Արման Վահանյանը մրցավայր տարել են Արթուր Բարսեղյանին, Վարսենիկ Մանուչարյանին, Նինա Կիրակոսյանին, Լեւոն Խաչատրյանին, Միխայիլ Շախնազարովին, Էդուարդ Ճաղարյանին:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ


















































                        
         
         
         
                                
                                
                                
                                