Եվրոբասկետ 2029-ի նախընտրական փուլում բասկետբոլի Հայաստանի տղամարդկանց ազգային հավաքականը Երեւանում՝ «Սպորտի կառավարման կենտրոնում», ընդունել է Բուլղարիայի ընտրանուն եւ զիջել 80։100 հաշվով։
Այդուհանդերձ, մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բոգդան Կարիչիչը գոհ է իր սաների խաղից։ Նա նշել է, որ հավաքականը կազմավորված է գերազանցապես երիտասարդ բասկետբոլիստներով եւ որ թիմն արեց իր հնարավորությունների առավելագույնը։
Կարդացեք նաև
Մեր բասկետբոլիստները հաջորդ հանդիպումը կանցկացնեն նորվեգացիների հետ՝ հուլիսի 2-ին։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարները՝ ԿԳՄՍ ֆեյսբուքյան էջից




















































