Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչ իրավիճակ է ՔԿՀ-ներում՝ երեկ անհնազանդության դրսևորումներից հետո

Սեպտեմբեր 06,2019 10:54

Ըստ մեր աղբյուրների, գիշերը «Նուբարաշեն» ՔԿՀ-ում հանգիստ է անցել։ Միայն մեկ՝ 4-րդ հարկում պահվող դատապարտյալներն էին աղմկում՝ պահանջելով դեղորայք, բուժսպասարկում։ Նշենք, որ այստեղ ի թիվս այլոց՝ պահվում են առավել վտանգավոր վարքագիծ ունեցող դատապարտյալները, որոնք ապրում են «գողական» բարքերով։

ՔԿՀ-ում «պրագոն» է արվել, այսինքն՝ զգուշացվել է, որ իրավիճակ վերահսկող՝ «պալաժենի» չկա այս պահին ու ոչ մեկը ոչ մի հարցով չդիմի։ Ըստ մեր աղբյուրի՝ կալանավայրերում եթե դատապարտյալները վարչակազմից ինչ-որ բան են պահանջում, ասենք՝ օրենքով նախատեսված գույք, դեղ եւ այլն, դրանք չլինելու դեպքում հարցին խառնվում են «զոն նայողները»՝ հորդորելով դատապարտյալին հանգիստ ու չափի մեջ մնալ։

Ըստ որոշ տեղեկությունների՝ «Արթիկ» ՔԿՀ-ում պատիժ կրող քրեական հեղինակությունները պատժախուց են տեղափոխվել։ Նույն «պրագոնը» նաեւ այստեղ եւ «Հրազդան» ՔԿՀ-ներում է արվել։

Մեր տեղեկություններով՝ մնացած բոլոր կալանավայրերում իրավիճակը շատ հանգիստ է։

Հիշեցնենք, որ երեկ «Առավոտը» հաղորդել էր. «Հանրապետության բոլոր քրեակատարողական հիմնարկներում ուժեղացված ծառայություն է։ Բոլոր ստորաբաժանումների աշխատակիցները՝ վարչակազմի անդամներով տեղում են։ Պատճառը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում սկսված անկարգություններն են։ Ըստ մեր աղբյուրի ՔԿՀ-ի 39-րդ խցում պատիժը կրող «զոն նայող» Նվեր Կիրակոսյանը հայտարարել է, որ նոր օրենք են ընդունում, ըստ որի ինքը «էլ ասող չի», եւ հրահանգել անել այն, ում մտքով ինչ անցնում է։ Մեր աղբյուրը հերքեց. որ քրեակատարողական ծառայության հատուկ ջոկատայինները «Նուբարաշեն»-ում են։ Ի դեպ, բոլոր ՔԿՀ-ներում փորձում են մեկուսացնել «զոն նայող» հեղինակություններին՝ նրանց պատժախուց տանելով»:

Դրանից հետո ՀՀ արդարադատության նախարարությունը տարածեց պարզաբանում. «Սեպտեմբերի 5-ի երեկոյան առանձին ՔԿՀ-ներում արձանագրվել են անհնազանդության դրսևորումներ, որոնք Արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ գործողությունների արդյունքում դադարեցվել են։ Ներկայում իրավիճակը գտնվում է Նախարարության վերահսկողության ներքո, անհնազանդություններ չկան։ Հնարավոր զարգացումների դեպքում նախարարն իր լիազորությունների շրջանակում և Քրեակատարողական ծառայությունը, օրենսդրության շրջանակում, կձեռնարկեն իրավիճակից բխող գործողություններ»:

Լուսանկարը՝ ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանի «Նուբարաշեն» ՔԿՀ 20-ը օգոստոսի այցից: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30