Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆ-ի կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում «Քրեակատարողական ծառայություններ» ծրագրին

Նոյեմբեր 03,2026 21:40 Share
Աջակցեք aravot.am-ին

Քրեակատարողական և պրոբացիայի ծառայությունների զարգացումը՝ 2027 թվականի բյուջետային առաջնահերթությունների շարքում

Արդարադատության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի ֆինանսավորման ավելի քան 60 տոկոսը բաժին է ընկնում «Քրեակատարողական ծառայություններ» ծրագրին:

✅Պետական բյուջեից ստացված միջոցներն ուղղվելու են՝

📌քրեակատարողական, պրոբացիայի ծառայության կարողությունների և կադրային ներուժի զարգացմանը, ծառայողների սոցիալական երաշխիքների բարելավմանը,

📌էլեկտրոնային հսկողության համար անհրաժեշտ միջոցների և ենթակառուցվածքների ապահովմանը,

📌E-probation էլեկտրոնային կառավարման համակարգի կիրառմանը։

Քրեակատարողական ծառայության և քրեակատարողական հիմնարկների ընթացիկ ծախսերի համար 2027 թվականին նախատեսվել է 14 մլրդ 482 մլն 375 հազ․ դրամ դրամ, 2026 թվականի համեմատ լրացուցիչ նախատեսվել է մոտ 1 մլրդ 129 մլն դրամ: Աճը հիմնականում պայմանավորված է կալանավորված անձանց ուղեկցումների գործառույթը ՀՀ ներքին գործերի նախարարությունից Ծառայության փոխանցմամբ։ Այդ գործառույթի իրականացման նպատակով ծառայության հաստիքների թվաքանակն ավելացվել է 100-ով։

✅Շարունակվելու են քրեակատարողական հիմնարկներում պահման պատշաճ պայմանների ապահովման և ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները՝ հատուկ ուշադրություն դարձնելով հաշմանդամություն ունեցող անձանց, անչափահասների, հղի կանանց և մինչև երեք տարեկան երեխա ունեցող կանանց կարիքներին։

✅Շարունակվելու է ազատությունից զրկված անձանց, այդ թվում` անչափահասների կրթություն ստանալու իրավունքի շարունակականությունը, մասնագիտական կրթության նոր ծրագրերի ներդնումը, ազատությունից զրկված անձանց համար հանրակրթության իրականացումը:
2027 թվականին նախատեսվում է ապահովել 100 դատապարտյալի հանրակրթությունը։

📌Պրոբացիայի ծառայությունում հաշվառված շահառուների թիվը զգալիորեն աճել է 2026 թվականի հոկտեմբերի դրությամբ՝ 22,667։ 2027 թվականին նախատեսվում է սպասարկել 30,947 շահառուի։
2027 թվականին շահառուների համար նախատեսվում է իրականացնել՝

✅340 մշակութային և սպորտային միջոցառում,

✅ընդլայնել վերասոցիալականացման ծրագրերին մասնակցությունը,

✅ավելացնել հանրային աշխատանքների պատժատեսակում ներգրավված շահառուների թիվը։

Ազատությունից զրկելուն այլընտրանք հանդիսացող պատժատեսակների և խափանման միջոցների արդյունավետ կիրառման նպատակով կշարունակվի պրոբացիայի ծառայության վերազինումը էլեկտրոնային հսկողության միջոցներով և ենթակառուցվածքներով:

 

ՀՀ արդարադատության նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել