Լրահոս
Օրվա լրահոսը

Ստամբուլում կեղծ ալկոհոլ արտադրելու կասկածանքով ՀՀ 2 քաղաքացու են բերման ենթարկել. ermenihaber.am. (Տեսանյութ)

Սեպտեմբեր 26,2019 21:21

Թուրքիայի ոստիկանական ստորաբաժանումները ներխուժել են Ստամբուլի Ֆաթիհ թաղամասի տներից մեկը և լիտրերով կեղծ ալկոհոլ առգրավել: Ներխուժման հետևանքով Հայաստանի Հանրապետության  2 քաղաքացու են բերման ենթարկել:

Նշվում է, որ իրավապահները տեղեկություն են ստացել, որ այդ տանը կեղծ խմիչք է արտադրվում: Սեպտեմբերի 22-ին ահազանգի հիման վրա օպերատիվ խումբը հետևել է տան անցուդարձը: Նկատվել է, որ օտարերկրացի քաղաքացիները ճամպրուկներով կանոնավոր կերպով ելումուտ են անում այդ տնից:

Բերման ենթարկված կասկածյալներից` Զարուհի Ռ.–ին հարցաքննությունից մեկ օր անց ազատ են արձակել, իսկ կասկածյալ Կարեն Գ.-ն դեռ մնում է ձերբակալված:

Վերոհիշյալ տանը հայտնաբերվել և առգրավվել են շշեր, ձագարներ, պիտակավորման համար օգտագործվող գործիք, պիտակներ և կափարիչներ:

Աղբյուր` Haberler.com.tr

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30