Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով Ստամբուլում է։
Այցի շրջանակում Զարեհ Սինանյանն այցելել է Ստամբուլի Մխիթարյան վարժարան, որտեղ սովորում է շուրջ 350 աշակերտ։
Հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարը զրուցել է վարժարանի ընդհանուր տնօրեն Եվա Օրագյանի, միջնակարգ բաժնի տնօրեն Գաթիա Վարկը, հիմնադրի ներկայացուցիչ դոկտոր Սարգիս Սերոբի և կրոնի ուսուցիչ Նարեկ քահանա Տէյիրմենճյանի հետ։
Քննարկվել են վարժարանի կրթական և մշակութային գործունեությանը, հայապահպանությանն ու հայեցի կրթության շարունակականության ապահովմանը, ինչպես նաև Հայաստան–Սփյուռք կապերի ամրապնդմանն առնչվող հարցեր։
Կարդացեք նաև
Զարեհ Սինանյանը կարևորել է Ստամբուլի հայ համայնքում հայկական կրթօջախների առաքելությունը՝ հայոց լեզվի, ազգային ինքնության և հոգևոր-մշակութային արժեքների պահպանման ու հաջորդ սերունդներին փոխանցման գործում։
Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակ



















































