Լրահոս
Օրվա լրահոսը

333 հատ հատած հաճարենի՝ Արծվաբերդի անտառտնտեսությունում. շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 26.802.000 դրամ

Հոկտեմբեր 11,2019 18:22

«Հայանտառ» ՊՈԱԿ-ի «Արծվաբերդի անտառտնտեսություն» մասնաճյուղի թիվ 5-րդ պահաբաժնի «Հորիզոնի աղբյուր» կոչվող տարածքում հայտնաբերվել են, անհայտ անձանց կողմից, ապօրինի հատված, թվով 290 հատ հաճարենի տեսակի ծառի կոճղեր, իսկ նույն մասնաճյուղի թիվ 6-րդ պահաբաժնի «Ելլու» տարածքում՝ թվով 43 հատ նույն ծառատեսակի ծառի կոճղեր։ Շրջակա միջավայրին հասցված վնասի չափը կազմել է 26.802.000 ՀՀ դրամ։

Իրավախախտումն արձանագրվել է ս.թ. հոկտեմբերի սկզբներին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Տավուշի տարածքային բաժնի աշխատակիցների և Ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչության ծառայողների կողմից իրականացված համատեղ տեղազննության ընթացքում։

ԲՆԱՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԸՆԴԵՐՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031