Լրահոս
Օրվա լրահոսը

Դոնի Ռոստովի հայկական եկեղեցու նորոգման խնդրով պատգամավորներն ուզում են հանդիպել Վեհափառ հայրապետի հետ

Հոկտեմբեր 23,2019 16:03

Հոկտեմբերի 17-20-ը Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքում Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումներին մասնակցել է նաեւ ՀՀ ԱԺ պատվիրակությունը: Պատգամավորները, ի թիվս այլ մշակութային հանդիպումների, այցելել են նաեւ Դոնի Ռոստովի Սուրբ խաչ հայկական եկեղեցի, որի նորոգման խնդրով պայմանավորված՝ պատրաստվում են նախաձեռնել Ամենայն հայոց կաթողիկոսի հետ հանդիպում: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց պատվիրակության անդամ, ԱԺ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը:

«Եկեղեցին համարվում է Ռոստովի մարզի արժեքավոր հուշարձաններից մեկը, որը կառուցվել է 18-րդ դարում եւ հայկական համայնքի կարեւոր մշակութային օջախներից է: Եկեղեցու բակում են հուղարկավորված Ռաֆայել Պատկանյանը, Միքայել Նալբանդյանը: Տխուր վիճակում է վանական համալիրը: Հանդիպումներ կունենանք Մայր Աթոռում՝ ներկայացնելու համար եկեղեցու վիճակը: Օր առաջ պետք է քայլեր ձեռնարկել՝ ՌԴ հայկական հնագույն համայնքում պահպանելու մեր կարեւոր հոգեւոր կենտրոնը»,-ասաց Նարեկ Մկրտչյանը:

Ուղիղ։ պատգամավոր Նարեկ Մկրտչյանը` հոկտեմբերի 17-20-ը ՌԴ Նոր Նախիջեւանի հայկական համայնքի կազմավորման 240-ամյակին նվիրված միջոցառումների արդյունքի մասին

Gepostet von Aravot am Mittwoch, 23. Oktober 2019

Նրա գնահատմամբ՝ եկեղեցու եւ տարածքի բարեկարգման համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ, թեեւ որոշ հատվածներ նախկինում բարեկարգվել են. «Ռոստովի մարզի հայ համայնքի ղեկավարը մեզ տեղեկացրեց՝ ժամանակին ՌԴ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ ներդրումներ պետք է արվեին, բայց ինչ-որ խնդիրների պատճառով դա տեղի չի ունեցել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Նարեկ Մկրտչյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031