Լրահոս
Օրվա լրահոսը

Դեսպան Մկրտչյանը Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը մասնակցել է «Big Blue Bash» միջոցառմանը՝ նվիրված Վետերանների ազգային օրվան

Նոյեմբեր 20,2026 12:20 Share
Աջակցեք aravot.am-ին

ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը մասնակցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Մար-ա-Լագոյի առանձնատանը կայացած «Big Blue Bash» ամենամյա երկրորդ միջոցառմանը՝ նվիրված Վետերանների ազգային օրվան։

Երեկոյին մասնակցել են ԱՄՆ կառավարության տարբեր գերատեսչությունների ղեկավարներ, իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, հանրային գործիչներ։

Միջոցառման շրջանակում դեսպան Մկրտչյանը շփումներ է ունեցել մի շարք պաշտոնատար անձանց, այդ թվում՝
• ԱՄՆ աշխատանքի քարտուղար Քիթ Սոնդերլինգի,
• ԱՄՆ Գաղտնի ծառայության տնօրեն Շոն Քյուրանի,
• ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) տնօրեն Սառա Քարթերի
• ԱՄՆ Թմրամիջոցների վերահսկման ազգային քաղաքականության գրասենյակի (ONDCP) փոխտնօրեն, թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելման ու կասեցման գործողությունների համակարգող Վիկտոր Ավիլային հետ։

Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի, հայ-ամերիկյան երկկողմ օրակարգի շրջանակում համագործակցության հնարավորությունների շուրջ։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել