ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի ֆեյսբուքյան գրառումը
Նյու Յորքի իր կեցավայրում պատիվ ունեցա հանդիպելու Նյու Յորք նահանգի Դեմոկրատական կոմիտեի նախագահ, ԱՄՆ Դեմոկրատական ազգային կոմիտեի (DNC) անդամ Ջեյ Ջեյքոբսի հետ։
Քննարկեցինք համագործակցության հնարավորությունները՝ առանձնահատուկ կարևորելով Հայաստանում և տարածաշրջանում հաստատված խաղաղության ամրապնդումը, Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հարուստ օրակարգի իրագործումը և երկկուսակցական աջակցության շարունակական ապահովումը։


















































