Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետք է ազատվել այն կարծրատիպից, որ կույր մարդը չի կարող աշխատել». Ա1+

Նոյեմբեր 06,2019 17:04

Վերջին շրջանում շատ է խոսվում հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ լիարժեք ներառելու մասին․ սա մարդասիրական մոտեցում է, բայց չտեսնողների նկատմամբ «խոսքը մնում է խոսք, և այս ուղղությամբ քայլեր չենք ձեռնարկվում», նշում է տեսողության խնդիր ունեցող Անուշ Մխիթարյանը։

Նա ընդգծում է՝ ծանր է հատկապես աշակերտների և ուսանողների վիճակը, որոնք դպրոցը ավարտելուց հետո չեն կարողանում աշխատանք գտնել և հոգալ իրենց ապրուստը։

«Մենք չենք կարծում, որ մեզ համար արտադրական տարբեր ձեռնարկություններում հնարավոր չէ մատչելի աշխատանք գտնել։ Պարզապես պետք է ազատվել այն կարծրատիպից, որ չտեսնող մարդը չի կարող աշխատել։ Մենք ունենք տրանսպորտի և տեղաշարժման հետ խնդիր, ինչպես նաև տարբեր հասարակական վայրերից օգտվելու խնդիր։ Տրանսպորտի մեջ պետք է ասվի կանգառների անունները, կայանատեղիները, ձայնային լուսացույցներ տեղադրվեն, նաև ծայրամասերում լինեն, սրանք նախապայմաններ են, որպեսզի կույրը կարողանա քայլի»։

Կույրերի միավորման մշակույթի տան տնօրեն Յուրի Ավետիսյանը ևս անհանգստացած է տեսողության խնդիր ունեցող անձանց խնդիրներով։ Նա համոզված է, որ նրանց  համար պետք է մշակութային կենտրոններ լինեն, որպեսզի նրանք կարողանան ինտեգրվել հասարակական կյանքին։ Յուրի Ավետիսյանն ընդգծում է, որ տեսողության հետ խնդիրներ ունեցող անձանց թիվը պաշտոնապես 5-6 հազար է նշվում, բայց իրականում ավելի մեծ է, քանի որ շատերը գրանցված չեն։

Ի դեպ՝ կույրերի միջազգային օրվան ընդառաջ նախատեսվում են միջոցառումներ, որոնց մասնակցություն կունենան տեսողության խնդիր ունեցող անձինք՝ ներկայացնելով երաժշտական համարներ։

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930