Լրահոս
Օրվա լրահոսը

Արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար. ՏԶՆԿ

Նոյեմբեր 13,2019 16:39

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է 2018-2019թթ. առաջին 9 ամիսների արտահանման դինամիկային:

Դիտարկվող ժամանակահատվածում արտահանման ծավալներն աճել են 7.9%-ով՝ կազմելով 1.9 մլրդ ԱՄՆ դոլար: Արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի ԵԱՏՄ երկրներ՝ 6.4% (կազմելով 532.6 մլն ԱՄՆ դոլար), ԱՊՀ այլ երկրներ՝ 32.9% (կազմելով 19.9 մլն ԱՄՆ դոլար) և այլ երկրներ (բացառությամբ ԵՄ երկրների)՝ 24.9% (կազմելով 897.3 մլն ԱՄՆ դոլար) աճով, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների 14.7% անկում է գրանցվել` կազմելով շուրջ 453 մլն ԱՄՆ դոլար:

Դեպի ԵԱՏՄ երկրներ արտահանման ծավալների 6.4% աճը հիմնականում պայմանավորված է դեպի ՌԴ արտահանման ծավալների 6.8% աճով, մինչդեռ դեպի Ղազախստան արտահանման ծավալները 53.1% անկում են գրանցել: Հետաքրքրական է նկատել, որ դեպի Ղրղզստան արտահանման ծավալները դիտարկվող ժամանակահատվածում աճել են 3.4 անգամ, իսկ Բելառուսի պարագայում՝ 22.7%-ով:

Դեպի ԱՊՀ այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է դեպի Ուկրաինա արտահանման ծավալների 43.8% աճով՝ կազմելով 16.4 մլն ԱՄՆ դոլար:

Դեպի այլ երկրներ արտահանման ծավալների աճը հիմնականում պայմանավորված է հետևյալ հիմնական համարվող գործընկեր երկրների կտրվածքով արձանագրված արտահանման ծավալների զգալի աճով. Շվեյցարիա՝ 39.1%, Չինաստան՝ 63.8, Իրաք՝ 27.9% և Կանադա՝ 80.8%: Չինաստանի և Կանադայի դեպքում աճը պայմանավորված է եղել պղնձի հանքաքարի խտանյութի արտահանման ծավալների աճով, մինչդեռ Շվեյցարիայի դեպքում «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների աճով: Իրաքի դեպքում աճը բացատրվել է  «սիգարետ և սիգար» ապրանքային խմբի արտահանմամբ: Իսկ հիմնական գործընկեր համարվող Արաբական Միացյալ Էմիրությունների պարագայում արտահանման ծավալների 29.7% անկում է գրանցվել՝ կազմելով 44.8 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է «թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր, թանկարժեք մետաղներ և դրանցից իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ:

Դեպի ԵՄ երկրներ արտահանման ծավալների անկումը հիմնականում պայմանավորված է դեպի Գերմանիա արտահանման ծավալների 54.7% անկմամբ` կազմելով 52.1 մլն ԱՄՆ դոլար, որը բացատրվում է  «ոչ թանկարժեք մետաղներ և դրանցից պատրաստված իրեր» ապրանքային խմբի արտահանման ծավալների կրճատմամբ: Իսկ մեկ այլ հիմնական համարվող գործընկեր երկրի՝ Բուլղարիայի դեպքում արտահանման ծավալները 7.2%-ով կրճատվել են՝ կազմելով 163.7 մլն ԱՄՆ դոլար, որը հիմնականում բացատրվում է պղնձի հանքաքարի խտանյութի ծավալների կրճատմամբ:

Այսպիսով՝ դիտարկվող ժամանակահատվածում թեև գրանցվել է ընդհանուր արտահանման ծավալների 7.9% աճ, այն բաժին է ընկել հիմնականում ԵԱՏՄ անդամ երկրներին և այլ երկրներին, մինչդեռ դեպի ԵՄ երկրներ գրանցվել է 14.7% արտահանման ծավալների անկում:

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930