Թուրքիայում 2.5 մլն դոլարով վաճառքի է հանվել օսմանահայ նշանավոր ճարտարապետ Միմար Սինանի նախագծած Ստամբուլի Բալաթ թաղամասի Այաքափը բաղնիքը (համամ):
Թուրքիայի քաղաքացիները բացասաբար են արձագանքել 437 տարվա արժեքավոր հնություն ունեցող այդ բաղնիքի վաճառքին և ընդգծել, որ այն պիտի վերականգնել, այլ ոչ թե վաճառել. «չպետք է վաճառվի իրենց պատմությունը»:

Նշվում է, որ 1582թ. Օսմանյան սուլթան Մուրադ 3-րդի մայրը ճարտարապետ Սինանին պատվիրել է կառուցել այդ բաղնիքը:

Չնայած պատմական բաղնիքի տանիքը և պատերի մի մասը քանդված են, այնուամենայնիվ, այն շարունակում է պահպանել երբեմնի շքեղ տեսքը:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ ծագումով հայ Միմար Սինանը եղել է Օսմանյան արքունիքի գլխավոր ճարտարապետը 16-րդ դարում։ Սինանը թողել է հսկայական ժառանգություն, որը մեծ նշանակություն ունի ոչ միայն մուսուլմանական, այլև համաշխարհային մշակույթի համար: Նրա ճարտարապետական գործունեությունը տևել է 50 տարի՝ 1538-1588թթ: Միմար Սինանի անունով է սկսվել օսմանյան վերածննդի պատմությունը կամ «մուսուլմանական ճարտարապետության դասական ժամանակաշրջանը»:


















































