Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռոբերտ Քոչարյան, զգուշացրեք Լեւոն Քոչարյանին, որ աջակիցները մեզ անպատվում են». Սարգիս Քլոյան

Նոյեմբեր 26,2019 15:19

Մարտի մեկի գործով տուժող, 2008թ.-ի իրադարձությունների ժամանակ զոհված քաղաքացի Գոռ Քլոյանի հայրը՝ գործով նրա իրավահաջորդ Սարգիս Քլոյանն այսօրվա դատական նիստում, երբ քննվում էր Քոչարյանի պաշտպանների՝ մեղադրանքը պաշտպանող դատախազ Կարեն Բիշարյանի դեմ բացարկի միջնորդությունը, ձայնի իրավունք խնդրեց, սակայն տեղեկացրեց, որ իր ասելիքն այլ բանի է վերաբերում:

«Ուզում եմ դիմեմ Ռոբերտ Քոչարյանին: Որպեսզի իր որդուն, որը ներկա է, Լեւոն Քոչարյանին (լուսանկարում) զգուշացնի.  դատարանից դուրս գալիս եւ ներս մտնելիս նրա աջակիցները մեզ վերջին խոսքերով անպատվում են: Խնդրում եմ, թող զգուշացնի Լեւոնին…»,-ասաց Քլոյանը, սակայն խոսքը չավարտեց:

Դատավոր Աննա Դանիբեկյանն ընդհատեց նրան՝ նկատելով, որ Քլոյանը քննարկվող հարցի վերաբերյալ չի հայտնում դիրքորոշում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930