Լրահոս
Օրվա լրահոսը

«Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» նոր օրենքը ավելի կխճճի դաշտը. Լիլիթ Թումանյան

Դեկտեմբեր 10,2019 14:03 Share

«Արմնյուզ FM» ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյանի կարծիքով, «Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին» օրենքի նախագիծը, որը մշակվել էր լրագրողական կազմակերպությունների կողմից եւ լրագրողական հանրույթի շրջանում միանշանակ չի ընկալվել, երեք դրդապատճառ կար կազմելու:

Հիշեցնենք, «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը մեդիաոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր քննարկում էր կազմակերպել «Հեռուստատեսության և ռադիոյի մասի» նոր օրինագծի սկզբունքների շուրջ:

Առաջինը, ըստ Լիլիթ Թումանյանի, այն է, երբ ոլորտի մասնագետները զգում են, որ գործող օրենքով իրենց համար աշխատելը ավելի դժվար է եւ օրենսդրական փոփոխությունների արդյունքում ոլորտի բարելավում տեղի կունենա, նախաձեռնում են: Երկրորդը՝ երբ իշխանությունները փորձում են քաղաքական իրողություններ ստեղծել, կազմում են օրենքի նախագծեր, սակայն դա քննարկում են ԶԼՄ ներկայացուցիչների հետ: Եվ երրորդը՝ երբ օրենքի նախագիծ է գրվում ինքնանպատակ, երբ որոշ աղբյուրներից դրամական միջոցներ են տրամադրվում և մի քանի ՀԿ ինքնանպատակ փորձում է օրենքի նախագիծ ներկայացնել, որ պարզապես ասի, թե ոլորտը բարելավվել է: Լիլիթ Թումանյանը վստահ է, որ վիճելի նախագիծը կազմվել է հենց երրորդ սկզբունքով:

Իբրեւ ռադիոկայանի տնօրեն, բանախոսն ասում է, որ նոր օրենքի կարիք չկա, քանի որ ռադիոկայանները շարունակում են աշխատել անալոգային տարբերակով, իսկ նոր օրենքը ավելի կխճճի դաշտը: Որ օրենքում փոփոխություններ պետք են, նա չի վիճում:

Այլ մանրամասները`տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031