Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Արամ Սարգսյան․ Քանի դատական համակարգի բարեփոխումները չեն ավարտվել, ես դեմ եմ Հոկտեմբերի 27-ի գործի վերաբացմանը․ «Ժամանակ»

Դեկտեմբեր 21,2019 12:13

Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհերից Յուրի Բախշյանի այրին՝ Անահիտ Բախշյանն դիմել է Գլխավոր դատախազություն՝ պահանջով՝ վերացնել Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումն ու սկսել նոր քննություն։

Անահիտ Բախշյանը մեզ հետ զրույցում ասաց, որ սպասում է, թե ինչ են պատասխանելու, ըստ այդմ էլ՝ կորոշի հետագա անելիքները։

«Հոկտեմբերի վերջերին ես լսեցի, որ գլխավոր դատախազի խորհրդականը լրագրողների հարցին, թե տուժողի հարազատները չեն ստացել կարճման մասին որոշումը, պատասխանում է՝ թող դիմեին, ստանային։ Ես էլ այդ ամենը լսելուց հետո դիմեցի, ստացա։ Ես ունեմ բողոքարկելու իրավունք, ներկայացրել եմ, տեսնեմ՝ ինչ է լինելու»,- ասաց Անահիտ Բախշյանը։

Հոկտեմբերի 27-ին զոհված վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Սարգսյանը, մեր հարցին, թե ինքն է՞լ է պատրաստվում դիմել գլխավոր դատախազություն՝ պահանջելու, որ վերացնեն Հոկտեմբերի 27-ի գործից անջատված մասի կարճման որոշումը և սկսեն նոր քննություն, արձագանքեց․ «Ես այդ հարցին բազմաթիվ անգամներ պատասխանել եմ։ Քանի դատական համակարգի բարեփոխումները չեն ավարտվել, և համակարգը չունի հանրային վստահություն, ես դեմ եմ գործի վերաբացմանը»։

 

Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժամանակ» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031