Լրահոս
Օրվա լրահոսը

«Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը»․ Սերժ Սարգսյանի հիշողությունները Վազգեն Սարգսյանի մասին

Հոկտեմբեր 31,2026 16:05 Share
Աջակցեք aravot.am-ին

Սերժ Սարգսյանի հիշողությունները Վազգեն Սարգսյանի մասին՝ Վազգեն Սարգսյանի հիշատակին նվիրված «Tete A Tete» հաղորդման շրջանակներում:

«Ես երբեք Վազգենին չեմ տեսել ո՛չ հուսահատված, ո՛չ կոտրված։ Վազգենը կոտրվող տեսակ չէր։ Նա կարող էր բարկանալ, Վազգենն ինձ կների, կարող էր գազազել, բայց ոչ երբեք կոտրվել կամ հուսահատվել»:

«Ես վստահ եմ, որ եթե չլիներ Վազգեն Սարգսյանը, Վազգեն Սարգսյան տեսակը, ապա Հայաստանի պատմությունն այլ կերպ կշարադրվեր, պատմության ընթացքը կփոխվեր»:

«Մեկ-մեկ ես ինքս ինձ հարց եմ տալիս՝ ասում եմ՝ եթե մի ինչ-որ հրաշքով երկնային կյանքում հանդիպեմ Վազգենին, ապա ի՞նչ պիտի ասեմ։ Տարբեր մտքեր են գալիս, տարբեր գաղափարներ, բայց ես հակված եմ ասելու հետևյալը. «Վազգե՛ն ջան, ափսոս, որ երկրային կյանքից դու շատ վաղ հեռացար»։ Եվ որոշակի դադարից հետո կասեի. «Վազգե՛ն, երանի քեզ, որ չես տեսել Հայաստանի կապիտուլյացիան, որ չես տեսել Ղարաբաղի հայաթափումը, որ չես տեսել հայկական բանակի ջարդուփշուր լինելը և որ չես տեսել Հայաստանի կառավարիչների պարը մեր հակառակորդի նվագի տակ»»:

«Չթերագնահատելով անկախ Հայաստանի, նաև Սովետական Հայաստանի պետական, քաղաքական գործիչների վաստակը՝ բայց, կարծում եմ, Վազգենն այն եզակիներից էր, որ պատրաստ էր անձնազոհության»:

«Վազգենը միանգամից բարձր նիշ վերցրեց և ասաց, որ հայկական զինուժը պետք է բաղկացած լինի 30 հազարանոց մարտունակ բանակից։ Պատկերացնո՞ւմ եք, չէ՞, թե այն ժամանակ 30 հազարը ինչ հսկայական թիվ էր, թեև հետագայում մեր բանակը հասավ 70 հազարի»:

«Վազգենը շատ մեծ ներդրում ունի այն բանում, որ սովետական բանակի բարձր կոչումով զինվորականներ եկան ու իրենց ներդրումն ունեցան մեր բանակի կազմավորման գործում»:

ՀՀ ԵՐՐՈՐԴ ՆԱԽԱԳԱՀԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հոկտեմբեր 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031