Թուրքիայում օսմանյան շրջանի գեղանկարչության մեջ մեծ ավանդ ունեցող հայ գեղանկարիչներին նվիրված ցուցահանդես է բացվել: Ստամբուլի «Canvas Art Investments» սրահում անցկացվող «Armenian Painters In the Ottoman Empire» (Հայ գեղանկարիչները Օսմանյան կայսրությունում) ցուցահանդեսը գործում է դեկտեմբերի 20-ից հունվարի 20-ը: Այդ մասին տեղեկացնում է թուրքական «Superhaber» լրատվական կայքը և հիշեցնում, որ հայերը կայսրությունում մեծ հռչակ են վայել հատկապես ճարտարապետության ու գեղանկարչության ոլորտում հեղինակած գործերով:

Նշվում է, որ թուրքական գեղանկարչության մեջ շրջադարձային կետը ևս հնարավոր է եղել հայ նկարիչների շնորհիվ. «Կտավի վրա յուղաներկով նկարելու տեխնոլոգիայում արևմտյան մտածողությամբ օսմանյան գեղանկարչության առաջին գործերը հեղինակել են հայ գեղանկարիչները»:
Ցուցահանդեսում ներկայացվող ուշագրավ կտավներից են Բեշիքթաշցի Ջիվանյանի «Ստամբուլ», Սամաթյացի Սիմոն Յազըջըյանի «Գուշակ կինը» (1882թ.) և Տրապիզոնցի Բուզանդ Գոջամանյանի «Էշերը» կտավները:



















































