Լրահոս
Օրվա լրահոսը

Էթյեն Մահչուփյանը ղեկավար պաշտոն է ստացել Դավութօղլուի հիմնած կուսակցությունում. Ermenihaber

Դեկտեմբեր 25,2019 22:44

Հայտնի է դարձել օրերս Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի հիմնած «Ապագա» (Gelecek) կուսակցությունում տարբեր ոլորտները համակարգող անձանց անունները:

Թուրքական «ABC» լրատվական կայքի հրապարակած ցուցակից պարզ է դարձել, որ կուսակցության համահիմնադիր և գործադիր խորհրդի անդամ պոլսահայ լրագրող, հրապարակախոս Էթյեն Մահչուփյանին վստահվել է հետազոտությունների, զարգացման ու տեղեկատվության ոլորտների ղեկավարումը:

«Ապագա» (Gelecek) կուսակցության հիմնադիր խորհրդի նիստը տեղի էր ունեցել դեկտեմբերի 19-ին:

Հիշեցնենք, որ Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր Վարչապետի գլխավոր խորհրդական։ Սակայն 2015 թվականի ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից:  Մահչուփյանը նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:

Սակայն թուրքական բազմաթիվ ԶԼՄ-ներ Մահչուփյանի հետ կատարվածը մեկնաբանել են այն կերպ, որ նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության իրողության մասին բացահայտ խոսելն էր։

Աղբյուր`    Ermenihaber.am

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031