Լրահոս
Օրվա լրահոսը

Դավութօղլուն քննադատել է Էդողանին ու հրավիրել բանավեճի. Ermenihaber.am

Սեպտեմբեր 14,2020 21:01

Թուրքիայի նախկին վարչապետ ու նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախկին թիմակից, նախկին արտգործանախարար ապա և վարչապետ Ահմեթ Դավութօղլուն քննադատել է երկրի գործող իշխանություններին:

Դավութօղլուն ամիսներ առաջ իր հիմնադրած «Ապագա» կուսակցության համաժողովում թիրախավորել էր հատկապես կառավարության տնտեսական քաղաքականությունը: Ըստ նախկին վարչապետի՝ այդ քաղաքականության արդյունքում հանրապետության էմիթենտի դեֆոլտի երկարաժամկետ վարկանիշի կանխատեսումը նվազել է՝ հասնելով 25 տարի առաջվա ցուցանիշին, գնաճը հասել է 13 տոկոսի, ազգային արժույթի ռեկորդային արժեզրկում է գրանցվել, երիտասարդության շրջանում մեծացել է գործազրկությունը:

Դավութօղլուն պատրաստակամություն է հայտնել այս բոլոր խնդիրների վերաբերյալ բանավեճ ունենալ կառավարության անդամների ու անձամբ նախագահ էրդողանի հետ:

«Եթե նախագահ Էրդողանը որպես «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահ ցանկանա ինձ հետ բանավեճ վարել, դրան էլ եմ պատրաստ: Կպատասխանեմ նրա բոլոր մեղադրանքներին ու կներկայացնեմ այն բոլոր ոլորտների այլընտրանքային քաղաքականությունը, որոնցում նա սխալ ուղղությամբ է գնում»,- ասել է Թուրքիայի նախկին վարչապետը:

Աղբյուր`    Ermenihaber.am/Cumhuriyet

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930