Լրահոս
Օրվա լրահոսը

Մահչուփյան. «Եթե Դավութօղլուն պատմի իր իմացածը, ապա Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվի». Еrmenihaber.am

Հունվար 16,2020 20:20

Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեթ Դավութօղլուի կողմից հիմնադրված «Ապագայի կուսակցության» գործադիր խորհրդի անդամ Էթյեն Մահչուփյանը հայտարարել է, որ եթե Դավութօղլուն պատմի այն, ինչ գիտի, ապա Թուրքիայի պատմությունը կվերաշարադրվի:

«Եթե Ահմեթ Դավութօղլուն պատմի այն ամենը, ինչ գիտի ու ինչի միջով անցել է, ապա ոչ վաղ անցյալի ողջ մեր պատմությունը նորից կվերաշարադրվի։ Ես դա գիտեմ, որովհետև որոշ բաներ լսել եմ, բայց պատմելն իմ գործը չէ»,- ասել է հայ գործիչը:

Մահչուփյանի խոսքով՝ Թուրքիայի նախագահ և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP-ԱԶԿ) ղեկավար Ռեջեփ Թայիփ Էրդողանի կախվածությունը «Ազգայնական շարժում» կուսակցությունից (MHP-ԱՇԿ) ավելի շատ է, քան ԱՇԿ-ի կախվածությունը Էրդողանից:

«Այն պարագայում, երբ Էրդողանը մեկուսացված է ու աշխատում է այնպիսի անտաղանդ թիմի հետ, ինչպիսին հիմա է, չի կարող լավ ռազմավարություն մշակել: Նա ամեն ինչ անելու է իր իմացածի պես: Չպետք է մոռանալ նաև իր գործընկերոջը (նկատի ունի ԱՇԿ-ի ղեկավար Դևլեթ Բահչելիին-խմբ.): Էրդողանը այլևս չի կարողանում միայնակ որոշումներ ընդունել»,- ասել է Մահչուփյանը:

Հիշեցնենք, որ Էթյեն Մահչուփյանը Ահմեթ Դավութօղլուի վարչապետության օրոք նշանակվել էր նրա գլխավոր խորհրդական։ Սակայն 2015թ. ապրիլին Մահչուփյանը ազատվել էր զբաղեցրած պաշտոնից: Նա նշել էր, որ պաշտոնից ազատվել է «տարիքային ցենզի» սահմանափակման պատճառով:

Թուրքական լրատվամիջոցները, սակայն, Մահչուփյանի հետ կատարվածը մեկնաբանել են այլ կերպ. նրա պաշտոնանկության պատճառը Հայոց ցեղասպանության մասին բացահայտ խոսելն էր։

Աղբյուր`    Еrmenihaber.am/Gazeteduvar

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031