Լրահոս
Օրվա լրահոսը

Տիգրան Մեծ պողոտայում բախվել են՝ «Nissan X-Trail», «Nissan Qashqai» և «Toyota Yaris» մակնիշների ավտոմեքենաները

Հունվար 05,2020 12:20

Հունվարի 4-ին, ժամը 18։38-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 54 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Տիգրան Մեծի պողոտայի թիվ 65 շենքի մոտակայքում բախվել են «Nissan X-Trail» (վարորդ՝ Արթուր Ս., ծնված 1974 թ.), «Nissan Qashqai» (վարորդ՝ Սամսոն Ղ., ծնված 1973 թ.) և «Toyota Yaris» (վարորդ՝ Սպարտակ Ս., ծնված 1970 թ.) մակնիշների ավտոմեքենաները:

«Toyota Yaris» ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել:

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan Qashqai» և «Toyota Yaris» մակնիշի ավտոմեքենաները և փակել «Nissan X-Trail» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031