Լրահոս
Օրվա լրահոսը

«Ռադիո Արևիկ». նոր ռադիոկայան 5-105 տարեկան ռադիոլսողների համար

Հունվար 20,2020 18:14

Արդեն շուրջ մեկ շաբաթ է, ինչ մայրաքաղաքում FM 97.3 հաճախականությամբ հասանելի է մանկապատանեկան/ընտանեկան ուղղվածությամբ նոր ռադիոկայան՝ «Ռադիո Արևիկ»-ը: Այն գործարկվել է ս.թ. հունվարի 14-ին և հիմա փորձնական եթերի փուլում է:

Արևիկը Հանրային ռադիոընկերության «3-րդ կոճակն» է՝ ի լրումն Առաջին և Երիտասարդական ծրագրի («Իմ ռադիո» FM 103.8):

Ինչպես նշում է «Ռադիո Արևիկ»-ի ղեկավար, Հանրային ռադիոընկերության Մանկապատանեկան հաղորդումների գլխավոր խմբագիր Կարինե Գևորգյանը՝ կայանը հաղորդումներ է առաջարկում 5-ից 105 տարեկան բոլոր ռադիոլսողներին։

Շաբաթվա բոլոր օրերին հեղինակ-հաղորդավարները, պատանիներն ու ավագ գործընկերները ներկայացնում են մանկական երգերի, կրթական-ճանաչողական զրույցների, ժամանցային հաղորդումների ընտրանի:

Եթերացանը հարուստ է․ «Սովորում ենք սովորել», «Մեկնարկ», «Հայկական Էսքիզներ», «Ռադիոլաբ», «Ոչ պարտադիր խորհուրդներ», «Կանաչ մոլորակ»,  ինչպես նաև «Համեղ բրդուճ», «Վաղորդյան զանգակներ» և բազմաթիվ այլ հաղորդաշարեր կարող եք լսել օրվա տարբեր ժամերին։ Իսկ ամենափոքրիկներին սպասում են «Պստիկաշեն», «Հեքիաթի հետքերով», «Ասեմ՝ ասա» հաղորդումների հերոսները։

Չենք մոռացել հեքիաթների սիրահարներին ու հեքիաթասացներին, բոլոր նրանց, ովքեր սիրով են և հիշում մանկական ռադիոներկայացումներն  ու ամենակարևորը՝ նախընտրում են օրն սկսել մարզանքով։

Վստահ ենք, որ «Ռադիո Արևիկը» շատ շուտով կդառնա բարեկամ փոքրերի և օգնական մեծերի համար:

Հանրային ռադիո

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031