Լրահոս
Օրվա լրահոսը

Հանրային ռադիոյի նախկին տնօրենի հայցն ընդդեմ Հանրային հեռարձակողի խորհրդի մերժվել է

Հունիս 21,2026 17:09 Share

Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը՝ դատավոր Մալվինա Հարությունյանի նախագահությամբ, մերժել է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն Գարեգին Խումարյանի հայցն ընդդեմ Հանրային Հեռարձակողի Խորհրդի: Այս մասին Aravot.am-ին ասաց Գարեգին Խումարյանը:

Հիշեցնենք, որ Խումարյանը պահանջում էր 29.07.2024 թվականին Հայաստանի Հանրային հեռարձակողի խորհրդի նիստի շրջանակներում Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով անցկացված մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշումը ճանաչել ոչ իրավաչափ:

«Դեռ փաստաբանների խմբի հետ չենք հանդիպել այս հարցերի շուրջ, դժվարանում եմ որոշում հայտնել այս պահին, մերժման հիմքերին ծանոթ եմ, բայց չեմ ուզում այս պահին գնահատական տալ, որովհետեւ առանձնապես կոմպետենտ չի լինի ասածս»,- Aravot.am-ին ասաց Խումարյանը՝ չբացառելով, որ այնուամենայնիվ կբողոքարկի առաջին ատյանի դատարանի որոշումը:

Անդրադառնալով նախորդ տարի իրեն առաջադրված մեղադրանքին՝ կեղծ դատավարական փաստաթղթեր կազմելու վերաբերյալ, ասաց, որ մեղադրանքը չի ընդունում, բացարձակապես անհիմն մեղադրանք է, դատաքննության փուլում է. «Այդ քրեական գործը ուղիղ շարունակությունն է Հանրային հեռարձակողի խորհրդի դեմ իմ հայցին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930