Դատախազությունը դեմ է, որպեսզի Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբին հասանելի լինեն 2008 թվականի մարտի 1-ի քրեական գործի բոլոր նյութերը, քանի որ, քննությունը շարունակվում է, իսկ նյութերի հրապարակումը կլիներ քննության գաղտնիքի մասին օրենսդրության պահանջի խախտում: Այս մասին այսօր Վերաքննիչ դատարանում լրագրողների հետ զրույցում ասաց մեղադրող դատախազ Պետրոս Պետրոսյանը:
Դատախազը հիշեցնում է`«Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների» գործի մասը առանձնացվել է առանձին վարույթով եւ դրան վերաբերող բոլոր նյութերը հանձնվել են պաշտպանության կողմին։
Այլ մանրամասները`տեսանյութում
Կարդացեք նաև
Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հովհաննես Խուդոյանն էլ լրագրողների հետ զրույցում ասաց, որ գործի նյութերին ամբողջական ծավալով ծանոթանալու արգելքը սահմանափակում է իր պաշտպանյալի իրավունքները։ Փաստաբանը պնդում է, որ դատախազությունն իրենց թիմին ընտրովի նյութեր է տրամադրել: Օրինակ բերելով`պաշտպանն ասաց` կան մեկ ոստիկանի ցուցմունքներն ինչ-որ դրվագի մասին, բայց չկան այդ դրվագի մասին մյուս ոստիկանի ցուցմունքները: Փոխարենը կան նյութեր իրադարձությունների մասին, որոնք իր համոզմամբ, ոչ մի կապ չունեն «Քոչարյանի եւ մյուսների» գործի հետ: Այս ամենը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական խմբի մոտ դատախազության գործողությունների վերաբերյալ անվստահություն են առաջացրել:

Այլ մանրամասները`տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































