Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ զարգացումներ են սպասվում գազի գնի թանկացման դեպքում. (Տեսանյութ). Ա1+

Փետրվար 04,2020 20:40 Share

Ինչ հետևանքներ կունենա գազի գնի  հնարավոր  բարձրացումը  Հայաստանի տնտեսության վրա։ Հայաստանի գործատուների  միության նախագահ, տնտեսագետ Գագիկ Մակարյանն   ասում է՝  միանշանակ, գնաճի կհանգեցնի։   Իսկ երբ, ըստ նրա, խոսում ենք գնաճի մասին , ուրեմն պետությունը որոշակի փոխհատուցման մեխանիզմներ պետք է ստեղծի։ Գագիկ Մակարյանը համաձայն է, որ  արդեն որոշ քայլեր արվել են՝ նվազագույն աշխատավարձ  է բարձրացվել, եկամտահարկը նվազեցվել , բայց դրանք չեն կարող կոմպենսացնել գազի գնի թանկացման հետեւանքները։

Պարզ է՝  ռուսական ազի  գնի փոփոխությունն ուղղակի ազդելու է  Հայաստանի տնտեսության վրա։ Գագիկ Մակարյանի համոզմամբ՝ որքան գազից կախվածությունը նվազի, այնքան մենք կարող ենք տնտեսական առումով ավելի ինքնուրույն ու կողմնորոշվող  դառնալ։

«Կառավարությունը պետք է մի քանի կարևոր  քայլեր կատարի, որը թերևս գազի գնի հետ կապ չունի, բայց կարևոր է երկրի համար»,- ասում է նա։

 Մանրամասները՝ տեսանյութում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829