Լրահոս
Օրվա լրահոսը

Մեհրիբան Ալիևան Վատիկանում պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով

Փետրվար 24,2020 16:00

Ադրբեջանի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևան Վատիկանում պարգևատրվել է Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանով, որը բարձր պարգև է համարվում և շնորհվում է Հռոմի պապի կողմից բարձրաստիճան պաշտոնյաներին և պետական գործիչներին: Շքանշանն Ալիևային հանձնել է Սուրբ Աթոռի պետքարտուղար, արքեպիսկոպոս Պիետրո Պարոլինին:

Ինչպես հաղորդում է moscow-baku.ru կայքը, Ալիևան շքանշանի է արժանացել մշակույթի զարգացման գործում ունեցած ներդրման համար: Հեյդար և Մեհրիբան Ալիևաները հանդիպել են նաև Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ:

Պիոս Պապի ասպետական ուխտի Մեծ Խաչի շքանշանը հիմնվել է 1847թ., շնորհվում է հասարակության և հոգևոր կյանքի զարգացման գործում ունեցած ներդրման համար: Պարգևին արժանացել են թագավորական ընտանիքների ներկայացուցիչներ, Իտալիայի գործող նախագահը և այլ բարձրաստիճան անձինք:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 12
3456789
10111213141516
17181920212223
242526272829