Լրահոս
Օրվա լրահոսը

Վեհափառին ավազանի անունով դիմում են, մեկը ծպտուն չի հանում։ Հռոմի պապին մեկը կարո՞ղ է ավազանի անունով դիմել. Շարմազանով

Օգոստոս 24,2026 18:03 Share

«Տարիներ շարունակ, երբ ազգային ուժերը SOS են հայտարարել, նշել են, որ Հայաստանի 3-րդ Հանրապետությունը գնում է դեպի գահավիժում, հասարակության մի հատվածը դա կամ չի լսել, կամ չլսելու է տվել։ Դժբախտությունն այն է, որ այսօր, երբ Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում ասում է, որ 4-րդ Հանրապետությունը փաստացի իրողություն է, համացանցում՝ վայ-վույ, էս ինչ եղավ են գրում։ 8 տարի նույն բանն ենք ասում։

2018-ին ՀՀԿ-ն, Սերժ Սարգսյանին մերժելով, սկսել է դեպի 4-րդ Հանրապետություն տանող, իսկ իմ կարծիքով՝ Ադրբեջանի ու Թուրքիայի նարատիվներով հանրապետություն կամ թուրքական վիլայեթացում, ադրբեջանացման գնալու ճանապարհը։ Այսօ՞ր է Փաշինյանը ասել, որ Անկախության հռչակագրից հրաժարվելու է։ Ոչ, բազմաթիվ անգամներ ասել է…»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը՝ անդրադառնալով Փաշինյանի այսօրվա հայտարարություններին, թե 4-րդ Հանրապետությունն արդեն իրողություն է։

Շարմազանովի խոսքով՝ այս իրողությունների դեմն առնելու շանսը եղել է 2024-2025 թվականներին՝ իմպիչմենթի գործընթացը կյանքի կոչելու փորձով, որը ձախողվեց։

«Ոչ թե ստորագրություններ դնելով պետք է լիներ, այլ բոլորս պետք է փորձեինք գեներացնել պայքար, որը չի ստացվել օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով։ Եվ երկրորդը՝ գոնե այսօրվա հիմնական ընդդիմադիր ուժերը երբ հայտարարեցին ընտրություններով փոխելու մասին, էլի չեմ մեղադրում, գուցե միամտություն է եղել, բայց մենք ասել ենք՝ երբ փողոցը հանգիստ է, իսկ Փաշինյանն ունի Թուրքիայի ու Արևմուտքի խորը աջակցությունը, դժվար է ակնկալել, որ մենք հունիսի 8-ին կունենանք ուրիշ վարչապետ»։

Շարմազանովը նկատեց, որ ՀՀ ոչ մի իշխանություն չի ունեցել Արևմուտքի այսպիսի աջակցությունը։

«Այսօրվա իշխանություններն ինչ ուզում են անում են, ասում են՝ ժողովրդավարության բաստիոն։ Վեհափառին ավազանի անունով դիմում են, մեկը ծպտուն չի հանում։ Հռոմի պապին մեկը կարո՞ղ է ավազանի անունով դիմել։

Պետք է փորձել դուրս գալ այս հուսահատության վիճակից, խորը հաշվարկել ու հասկանալ՝ հասարակության մեծամասնությունն ինչ է ուզում։ Հիմա այս մարդիկ հղում են անում հասարակության մեծամասնությանը, ասում են՝ հասարակությունն այս է ասում, այն է ասում։ Մենք պետք է համոզիչ դառնանք։ Ամեն օր շանսը կորցնում ենք։

Դժբախտաբար, 3-րդ Հանրապետության գահավիժումը նոր չէ, որ սկսվել է։ Եթե Անկախության հռչակագրից, ցեղասպանության միջազգային ճանաչումից հրաժարվում ենք…Փաշինյանը ուղիղ խախտում է այսօրվա Սահմանադրությունը։ Անկախության հռչակագրում Արևմտյան Հայաստանի և ցեղասպանության ճանաչման սատարման մասին գրված է…»։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Օգոստոս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ    
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31