Լրահոս
Օրվա լրահոսը

Ryanair-ը կորոնավիրուսի պատճառով 25%-ով կկրճատի դեպի Իտալիա թռիչքները

Մարտ 02,2020 22:55

Ryanair-ը մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը 25%-ով կկրճատի   կարճ տարածությունների համար թռիչքների ծրագիրը, խոսքը, մասնավորապես, դեպի Իտալիա և հակառակ ուղղությամբ թռիչքների մասին է, իսկ պատճառը  կորոնավիրուսն է: Այս մասին ասվում է ավիաընկերության հաղորդագրության մեջ:

Տեղեկատվության համաձայն՝ գրանցվել է ամրագրումների թվի զգալի նվազում մարտի վերջի և ապրիլի սկզբի համար, բացի այդ գրանցվել են դեպքեր, երբ ուղևորները  չեն ներկայացել թռիչքի:

Ավիաընկերությունը ակնկալում է, որ այս չեղարկումները էական ազդեցություն չեն ունենա ընթացիկ տարվա եկամտի վրա, բայց միևնույն ժամանակ նշում է, որ դեռ վաղ է կանխատեսել, թե կորոնավիրուսն ինչ ազդեցություն կթողնի 2021թ. ֆինանսական վիճակի վրա:  Հաղորդագրության համաձայն՝ Ryanair-ը կշարունակի մոնիթորինգ անել ամրագրումները և անհրաժեշտության պարագայում ճկուն ժամանակացույց կկիրառի:

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031